Պարետ․ Հայաստանի իշխանությունները չեն կարող կարգավորել բժշկական դիմակների գները
Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի բժշկական դիմակների գները չբարձրանան, այլ սահմանվեն ողջամիտ գներ: Այս մասին մայիսի 14-ին Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության արդեն իսկ ուժի մեջ մտած որոշման քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին։ Ընդ որում, նա հետաքրքրվեց պարետից, թե նախաձեռնում են արդյոք իշխանությունները բոլոր անհրաժեշտ միջոցները այս խնդրի լուծման համար։ «Ամենահասարակ եւ էժան դիմակն արժի 210-240 դրամ, թեեւ դրանք նախկինում 20-30 դրամ էին։
Լավ, ընդունենք այժմ կարելի էր գները բարձրացնել մինչեւ 50-60 դրամ։ Եթե դուք ուզում եք հարկադրել մարդկանց մշտապես դիմակներ կրել, ապա պետք է հաշվի առնեք, որ դրանք կարելի է օգտագործել 2-3 ժամ։ Ձեզ չի՞ թվում, որ անհրաժեշտ է սահմանել գների կարգավորում այդ ապրանքի վրա»,- հետաքրքրվեց խորհրդարանականը։ Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ Հայաստանում դիմակների շուկան փաստացի ազատականացված է, ինչը ենթադրում է ինչպես այդ ապրանքի ներկրումը, այնպես էլ արտադրությունը։ «Մենք դեֆիցիտի շատ կարճ շրջան ենք ունեցել, եւ այժմ գները զգալիորեն աճել են, ինչը կապված է հենց շուկայի հետ։ Այո, ես կարծում եմ, որ մենք կարող ենք անդրադառնալ գների աճին, սակայն մենք չենք կարող կարգավորել գները։ Մենք կարող ենք միայն որոշակի մեխանիզմներ մշակել»,- ասաց փոխվարչապետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար