Նոր խստացումներ․ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացներն ավելի կխստացվեն:
Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, եւ կառավարությունը նպատակահարմար է գտնում դրանք արդյունավետ կառավարելու նպատակով օտարումն իրականացնել միայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համաձայնությամբ: Այսինքն՝ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում: Իսկ այս փոփոխությունը պատահական չէ, եւ գաղտնիք չէ, որ հողերը համայնքի ղեկավարները տվել են իրենց բարեկամներին:
Օրինակ՝ դատախազության կողմից 20 քրեական գործ է հարուցվել Սյունիքում նման դեպքերի առնչությամբ: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թվականից՝ համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձեւական մրցույթների միջոցով փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարների մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման եւ շահագործման նպատակով վարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին:
Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82 միլիոն 561 հազար 42 դրամի վնաս, որից երեկվա դրությամբ վերականգնվել է 31 միլիոն 742 հազար 916 դրամը: Թերեւս այս փոփոխությունը թույլ կտա խուսափել նման դեպքերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ