Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Փաշինյան, պետք է պատասխան տաս, որ մարդկանց սովամահ ես արել․ Կարեն Վարդանյան

Համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը դատվելու է Նյուրնբերգյան կոնվենցիայով. կլինի, կտեսնեք։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ Արեն Թորոսյանը չունի անհրաժեշտ գործիքակազմ կորոնավիրուսով հնարավոր վարակակիրների թվերը հաշվարկելու համար եւ նախարարը դիմում է շանտաժի։

Կարեն Վարդանյանը համոզված է, որ դատվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Համաշխարհային բանկի թվերով, եթե երկրի ՀՆԱ-ն իջնում է 10 տոկոսով, դա հանգեցնում է բնակչության 2 տոկոսով նվազեցման, իսկ ՀՀ-ում ՀՆԱ-ն իջել է 10 տոկոսով, հետևաբար, Կարեն Վարդանյանի հաշվարկներով, դա նշանակում է, որ աղքատությունից կմահանա 50 հազար մարդ։

«Այսինքն՝ Արսեն Թորոսյանը մեզ շանտաժ անելով մահերով, որոնք ապացուցված էլ չեն, որ արձանագրվել են կորոնավիրուսից, մեր բնակչությունից ոչնչացրեց 50 հազար մարդ. այդքան մարդ մահացան կամ կմահանան, որովհետև աղքատացան և հացի, դեղի փող չունեն, իսկ այն, որ մեր ՀՆԱ-ն 10 տոկոս կընկնի, դա ակնհայտ է, քանի որ երկու ամիս չենք աշխատել։ Տնտեսությունը կանգնեցնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Փաշինյան, պետք է պատասխան տաս, որ մարդկանց սովամահ ես արել, բնակչությունը նվազեցրել ես 50 հազարով, իսկ եթե պարետը խելքի չգա ու շարունակի Համաշխարհային բանկի ու ԱՀԿ-ի տված փողերի համար նույնն անել, նա էլ է դատվելու»,- ասել է Կարեն Վարդանյանը։

Կարեն Վարդանյանը կորոնավիրուսի հանամավարակի հետ կապված իրավիճակը համարում է նոր, երրորդ համաշխարհային պատերազմ՝ պարզապես այլ հիբիրդային ձեւաչափով, որն ընթանում է ինֆորմացիոն կառավարման միջոցով, համաշխարհային քաղաքացիական պատերազմ։

«Կա բուրգ, որտեղ ամեն մի երկիր ունի իր ներկայացուցիչը, և դրանք հիմնականում առողջապահության պատասխանատուներն են ու այն հասարակական կազմակերպությունները, որոնք անում են ամեն ինչ, որ տվյալ երկիրն անկախ առողջապահություն չունենա»,- ասել է նա։

ԻՏՁՄ տնօրենը համոզված է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Հայաստանը փող է ստացել կորոնավիրուսի համար վիճակագրություն ցույց տալու նպատակով։

«Ինչո՞ւ հենց սկզբից արգելեցին դիահերձումը, ի դեպ՝ դա արեցին բոլոր կախյալ պետությունները։ Արգելեցին դիահերձումը, որովհետև բոլորը գործում են մի ընտանիքի կամ մի մաֆիայի նման, մինչդեռ 1000 հոգու Գերմանիայում հերձել էին ու պարզել, որ չկա մի դեպք, որ մարդը մահացել է հենց կորոնավիրուսից։ Մեզ սարսափեցնում են այդ թվերով, և դա նշանակում է, որ որևէ ապացույց չկա, որ մարդիկ մահանում են հենց կորոնավիրուսից։ Դրանից բացի՝ այդ թեստերը հստակ ցույց չեն տալիս, տարբեր երկրիների արտադրած թեստերը տարբեր էֆեկտիվություն ունեն, ճշգրտության տատանումները մինչև 40-80 տոկոս են, իսկ, օրինակ, Լյուքսեմբուրգում մարդիկ վարակվում էին հենց թեստավորման ժամանակ։ Որևէ գործիքարազմ չկա, որ ասեն՝ այդ վարակը հենց կորոնավիրուս է, իսկ այս ամենը մաքուր բլեֆ ա»,- ասել է Կարեն Վարդանյանը։

Խոսելով կորոնավիրուսի պատվաստանյութի մասին՝ Վարդանյանը նշել է, որ այն ստանալու համար երկար տարիներ են պետք, բացի այդ՝ հստակ չէ, թե ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է պատվիրում դրա արտադրությունը։

«Անհնար է մեկ տարվա ընթացքում պատվաստանյութ ստեղծել։ Օրինակ՝ այն, որ Նուբար Աֆեյանը խոսել է պատվաստանյութի մասին, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Նուբար Աֆեյանի պատվիրատուն հայ ժողովուրդը չէ։ Նրան պատվիրողները դեղագործական ընկերություններն են։ Չգիտենք, թե ինչ պայմաններով են պատվիրել, իսկ ՀՀ-ում առողջապահական համակարգը՝ գիտահետազոտական իմաստով, չի տալիս հնարավորություն, որ Աֆեյանի բերած դեղը նախ ստուգենք»,- ասել է նա։

Կարեն Վարդանյանն անդրադարձել է նաեւ «Յուքոմ» ընկերության շուրջ զարգացումներին։

(ԻՏՁՄ նախագահը «Յուքոմ» ընկերության 6 տոկոս բաժնեմասի սեփականատեր եղբայրներից մեկն է՝ Ալեքսան Եսայանը)։

«Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ 6 տոկոսի սեփականատեր Եսայան եղբայրների հետ չեն խորհրդակցել, «ԱրմենՏելի» ղեկավարության հետ բանակցություններ են տարել, ինչը ես համարում եմ բիզնես էթիկայի խախտում»,- ասել է Վարդանյանը։

Նա հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայկ և Ալեքսան Եսայանները չէին ունենա այժմյան կարգավիճակը, եթե չունենային Գագիկ Խաչատրյանի աջակցությունը, և հիմա պարզապես քաղաքական պատվեր են կատարում ընդդեմ Խաչատրյանների։

«Քաղաքական պատվեր ասվածը ծիծաղելի է, որովհետև նախ պետք է կարողանան, որ պատվեր տան»,- նշել է Վարդանյանը։

Հարցին՝ չի՞ կարող, օրինակ, Նիկոլ Փաշինյանը պատվեր տալ, Վարդանյանը պատասխանել է.

«Նախ գործից պետք է հասկանաս, որ կարողանաս պատվեր տալ։ Նա այդ գործից չի հասկանում, ու ես չգիտեմ, թե մեր կառավարությունում ո՞վ կկարողանար պատվեր տալ»,- նշել է Կարեն Վարդանյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ պետք է «Յուքոմ» ընկերության 94 տոկոսի սեփականատերերը 6 տոկոսանոց սեփականատիրոջ դեմ ռայդերական հարձակում իրականացնեին, ինչպես ավելի վաղ պնդել էր հենց Կարեն Վարդանյանը, վերջինը պատասխանել է.

«Կան շատ մոտիվացիաներ, օրինակ՝ արդեն հոգնել եմ ձեզ հետ աշխատելուց, չեմ ուզում ուղիղ ասել, բերում եմ այլ սեփականատեր, դուք էլ նեղանում եք և գնում»։