Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել․ ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով 353.56 մլն ԱՄՆ դոլար: 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.98%-ով` կազմելով 164.37 մլն ԱՄՆ դոլար, ինչը հիմնականում բացատրվում է մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ստացվող դրամական փոխանցումների ծավալների 28.15% կրճատմամբ: Դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել են նաև այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումները` 8.80%, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը 9.66% աճ է գրանցել: Հարկ է նշել, որ 2020թ.-ի առաջին եռամսյակի դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումներին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46.49%-ը, ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է ՌԴ տնտեսությունում գրանցված զարգացումներով (նավթի գների անկում և դրա հետևանքով ՌԴ ռուբլու արժեզրկում), քանի որ արտագնա աշխատանքի չմեկնելու հետ կապված դրամական փոխանցումների կրճատումը հիմնականում կարտացոլվի 2-4 եռամսյակների տվյալներում:

Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կրճատվել է 7.13%-ով` կազմելով 266.18 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքրական է նկատել, որ արտահոսքի դեպքում 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ 26.86%-ով ավելացել է արտահոսքը դեպի այլ երկրներ` հիմնականում պայմանավորված է 2020թ.-ի հունվար-փետրվար ամիսներին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ արտահոսքի ծավալների 52.06% աճով: Սա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով` ֆիզիկական անձանց կողմից արտերկրից պատվիրվող ապրանքների ծավալների աճով (տեխնիկա, հագուստ, կոսմետիկա և այլն), ինչպես նաև գույքի վաճառքից ստացված գումարների ծավալների աճով, որոնք փոխանցվել են այլ երկրներ և այլն: 2020թ.-ի մարտ ամսին 2019թ.-ի նույն ամսի համեմատ արտահոսքի ծավալները դեպի ԱՄՆ և այլ երկրներ անկում են գրանցել, մինչդեռ դեպի ՌԴ դրամական փոխանցումներն աճել են 32.06%-ով` կազմելով 36.04 մլն ԱՄՆ դոլար:

2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված և արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատումը հանգեցրել է զուտ ներհոսքի ծավալների շուրջ 17% կրճատմանը` կազմելով 87.38 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով`դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ինչպես ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված, այնպես էլ արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Ինչ վերաբերում է 2020թ.-ի տարեկան ցուցանիշներին, ապա ներհոսքի ծավաների կրճատումը պայմանավորված է լինելու համաշխարհային ճգնաժամով և ուղևորափոխադրումների հետ կապված սահմանափակումների վերացման ժամկետներով, իսկ արտահոսքի դեպքում` ՀՀ տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատմամբ և մեքենաների ներմուծման բումի ավարտով: