Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

ԱԺ-ում Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն անթաքույց էր, հերթական կայացած ինստիտուտն են փորձում արժեզրկել. Լիլիթ Գալստյան

 ԱԺ-ում ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցի քննարկման ընթացքում մի շարք պատգամավորների ցուցաբերած վարքագծի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հետ: Նա կարծում է, որ այսօր Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունն անթաքույց էր: Չեն հասկանում, գուցե չգիտեն, գուցե պատվեր են կատարում՝ թիրախավորել, արժեզրկել և քայքայել հերթական կայացած ինստիտուտը: Սա արդեն հստակ վարքագիծ է և անհերքելի ձեռագիր:

- Տիկին Գալստյան, իշխանության ներկայացուցիչները ՄԻՊ Արման Թաթոյանին մեղադրում են երկակի ստանդարտների մեջ, համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

- Իհարկե համաձայն չեմ այս գնահատականի հետ: Արման Թաթոյանին անձնապես ծանոթ չեմ, և դա բոլորովին պարտադիր պայման չէ նրա և նրա ղեկավարած գրասենյակի գործունեությունը գնահատելու համար: ՄԻՊ-ի հրապարակային, թափանցիկ գործունեությունը, հավասարակշիռ և անկողմնակալ դրսևորումները, այս կամ այն դեպքերի առնչությամբ արագ անդրադարձը կամ հայտարարությունները խոսում են նրա պրոֆեսիոնալիզմի, նաև մարդկային և մասնագիտական բարձր որակների մասին: Ի դեպ, պարոն Թաթոյանը նաև կրթությամբ և փորձառությամբ միջազգային ստանդարտներ ապահովող պաշտոնյա է:


- Եթե ՄԻՊ-ը խոսում է ընդդիմությանը պաշտպանելու մասին, կամ կնոջ սեռով պայմանավորված վիրավորանքի մասին ու իշխանության հասցեին է քննադատությունը, իշխող ուժի պատգամավորները դա, այսպես ասած, ծանր են տանում, մինչդեռ Թաթոյանը պարզաբանում է, որ ԱԺ միջադեպն իր համար տհաճ էր, բայց ինքը քաղաքական նշանակության միջադեպի, կոնկրետ մարդկանց վերաբերյալ գնահատական տալ չի կարող: Ի՞նչ գնահատական կտաք ՄԻՊ-ի զեկույցին և ՄԻՊ-ի հասցեին հնչած մեղադրանքներին:

- Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների, մեղմ ասած, հոխորտանքն ու սպառնալի տոնայնությունը բացարձակապես անընդունելի է: Սա արդեն նրանց համար սովորական դարձած ամբարտավանության, անսխալականության, կյանքն ու իրականությունն իրենցով պայմանավորելու, իրենց էլ Հայաստանի հեղափոխական փրկիչներ համարելու բարդույթով է պայմանավորված: Այդ բարդույթն ու անհանդուրժողականությունն ուղղակի չարիքի են վերածվել: Երանի նրանց ինքնավստահությունն ու մեծամտությունը մի փոքր գիտելիքի և փորձառության վրա հենվեր: Եթե ծանոթ լինեին ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքին և այս օրենքից և միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորություններին, գուցե իմանային, որ պետական կառավարման մարմինները ՄԻՊ-ի կարգավորման սուբյեկտ չեն: ՄԻՊ-ին դիմելու օրենսդրական արգելք կա:

Մի՞թե կարիք կա այդ ընկերներին հիշեցնելու, որ պատգամավորը ժողովրդի առաջնային մանդատով և անձեռնմխելիությամբ օժտված բարձրագույն կարգավիճակ ունեցող ընտրյալն է: Մի՞թե կարիք կա հիշեցնելու, որ ժողովրդի ընտրյալի վարքը, պատասխանատվությունը, բարոյականությունն ու ինտելեկտը բարձր չափանիշներ են նախատեսում:

Զավեշտական և միաժամանակ ողբերգական էր օրեր առաջ տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետի ներկայությամբ պատգամավորների «մոռդաբոյի» վկա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անզոր գոչում՝ ու՞ր են անվտանգության աշխատակիցները… Շատ-շատ տխուր է: Այս տրամաբանությամբ էլ ուզում են, որ ՄԻՊ-ը իրենց գործունեությանը միջամտի: Ավելի քան տխուր է՝ սա ԱԺ ինստիտուտի ուղիղ արժեզրկումն է, մանդատի արժեքը չեն հասկանում։

- Արդյոք չի՞ ստացվում, որ այլակարծությունը, իրենց արածների մասին ռեալ գնահատականները, իրենց հասցեին անգամ ադեկվատ դիտարկումները իշխանությունն ընդունում է սվիններով:

- Այն, որ քաղաքական մեծամասնությունն առհասարակ այլակարծություն չի ընդունում և պատրաստ չէ երկխոսության, վաղուց է պարզ: Բոլոր ինստիտուտները հնազանդեցնելու, կառավարելի դարձնելու ագրեսիվ բոլշևիկյան մոլուցքի մեջ են: Իրենց թիմից դուրս բոլորին պիտակավորելու և հրեշային ներկայացնելու հիվանդագին ընթացք է:

- Իշխող ուժի կողմից ՄԻՊ-ի հանդեպ արշավ տեսնո՞ւմ եք:

- Այսօրվա խորհրդարանական պատկերը, որոշ պատգամավորների ինքնատիրապետումի դեֆիցիտն ու այդ պաթոսահոխոռտալի, մանիպուլյատիվ ելույթներն այդ մասին են խոսում: Իհարկե, կարելի է և քննադատել, թերություններ գտնել, սակայն հիմնավորված ու բարեկրթության սահմաններում:

Բայց այսօր Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունը անթաքույց էր: Չեն հասկանում, գուցե չգիտեն, գուցե պատվեր են կատարում՝ թիրախավորել, արժեզրկել և քայքայել հերթական կայացած ինստիտուտը: Սա արդեն հստակ վարքագիծ է և անհերքելի ձեռագիր: Ես պարոն Թաթոյանին հարգելու ևս մեկ առիթ էլ ունացա: