Ո՞վ է ավելի «լավ տղա». Հայհոյանքը՝ որպես քաղաքական թիվ մեկ օրակարգ
«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանի քաղաքական օրակարգն այնքան սնանկ է, որ հասել է ընդհուպ հայհոյանքի մակարդակի։ Այսօր քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման հայհոյանքն է`ով ում հայհոյեց, ով պիտի ներողություն խնդրի, ով ավելի լավ տղա է, ով բռնության ամենաթունդ կոչը կհնչեցնի ու կարժանանա իշխանականների բուռն ծափահարություններին։
Այսքան տափակաբանություն ու անհեթեթություն դժվար է պատկերացնել. սա՞ է ձեր խոստացած որակը։ Արդեն քանի օր է քաղաքականությունը պտտվում է «մայր հայհոյելու» շուրջ, դուք այլ անելիք չունե՞ք, չե՞ք կարող, ձեր ասած, տղա լինել ու առանց ամբիոնից հոխորտալու, նստել-խոսել, քննարկել ու հարթել իրավիճակը։
Ու ամենակարեւորը՝ հանրության աչքից հեռու, որովհետեւ արդեն զզվելի ու զազրելի է այս ամենը։ Իշխանությունն իբր պիտի հանդուրժող լինի, բայց հենց իշխանության ակտիվ ջանքերով այսօր խորհրդարանը վերափոխվել է փողոցի «բեսեդկայի»։ Մայիսի 8-ի ծեծկռտուքն արդեն պիտի սթափեցներ իշխանությանը, բոլորը պիտի ջանային այդ միջադեպն արագ հարթել, բայց ավելի են խորացնում ամեն ինչ, այն էլ՝ ԱԺ ամբիոնից։
Եթե մոռացել են, պատգամավորներին նախ պիտի հիշեցնել, խորհրդարանը քաղաքական բանավեճի «տեցի կռուգ» չէ, խորհրդարանի ամբիոնը հաշիվներ մաքրելու, միմյանց սպառնալու հարթակ չէ եւ, ի վերջո, ինչպե՞ս կարող է խորհրդարանական երկրի խորհրդարանն արտակարգ իրավիճակում այսքան անհաղորդ, անտարբեր լինել մարդկանց ուսերին կուտակված հազարավոր խնդիրների հանդեպ։ Զսպեք ձեզ, էլի, կրակը չենք ընկել ձեր ձեռքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ