Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Շուշին դարձավ հայոց ազատասիրության եւ անկոտրում կամքի խորհրդանիշ. ՀՀԿ

ՀՀԿ Գործադիր մարմինը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, եւ այս նշանակալի իրադարձության կարեւորությունն ու արժեքը չի կարող խամրել աշխարհը ցնցած համավարակի ընթացքում:

Մեծագույն հպարտությամբ ենք հիշում, որ հայ ժողովուրդն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում. 1941-1945թթ. միայն Հայաստանից, որի բնակչությունը 1941թ-ի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար քաղաքացի, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից եւ դաշնակից բանակների շարքերում եւս 300 հազար մեր հայրենակիցներ են պայքարել համամարդկային այդ չարիքի դեմ:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի շարքերում անձնվիրաբար մարտնչած եւ անօրինակ սխրանքներ գործած հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց անունները փառքով են պսակել` 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանցից 2-ը` կրկնակի հերոսի կոչման, 27-ը Փառքի 3 աստիճանի շքանշանակիր են, 63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ` դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ: Նրանցից 4-ը հետագայում արժանացել են մարշալի կոչման, ունեցել ենք` մեկ ծովակալ, 70 հազար հայ մարտիկներ եւ հրամանատարներ պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով:

Հայաստանում ձեւավորվել էր վեց ազգային դիվիզիա:

Փառք Մեծ Հայրենականի ռազմաճակատում հերոսաբար ընկած քաջորդիներին եւ խոնարհում նրանց անմահ հիշատակին:

Փառք ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած բոլոր հերոսներին:

Հայ ժողովուրդը, ցավոք, մինչեւ Հայրենական մեծ պատերազմը լավ գիտեր, թե ինչ են այլատյացությունը, էթնիկ զտումները եւ կրոնական հողի վրա կատարվող սպանությունները: Ֆաշիստական Գերմանիան երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն էր, եւ Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը, վկայակոչելով է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցրեց պատմության մեջ արձանագրված հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

Ուստի, այդ պատերազմը հայ ժողովրդի համար Հայրենական էր ոչ թե պատմագիտական, այլ հենց գոյաբանական իմաստով, քանզի 1941-1945թթ. կրկին կանգնած էր իր պատմական հայրենիքում հայության ապրել-չապրելու, լինելության հարցը:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների համատեղ հաղթանակի 75-ամյակին չմոռանանք անցյալի դասերը եւ մարդկության դեմ գործված հանցագործությունները, դասեր քաղենք պատմությունից` երբեւէ այդ ոճրագործությունների կրկնությունը թույլ չտալու նպատակով:

1992 թվականից մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ հայորդիների նոր սերունդն ապացուցեց, որ իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է: Շուշին դարձավ հայոց ազատասիրության եւ անկոտրում կամքի խորհրդանիշ:

Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում եւ հպարտությամբ հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մենք միշտ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը:

Կրկին շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, ազգային միասնականություն հանուն մեր պետականության հարատեւման եւ մեր հերոսական ժողովրդի արժանավայել ապագայի: Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին` ամուր առողջություն:

Աստված պահապան Հայաստանին եւ հայ ժողովրդին»: