Ավազակային հարձակում է եղել, ծեծկռտուքին մասնակցել են Քոքոբելյանի որդին, եղբայրը եւ եղբորորդին. Անժելա Խաչատրյան
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն պատկանող ջերմոցային տնտեսության վրա, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը եղբորորդին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
«Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող ջերմոցային տնտեսության պահակի վրա եղել է ավազակային հարձակում, եւ ահազանգ է արվել Քոքոբելյաններին, նրանք եկել են, դրանից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, մնացած մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետեւ հիմա գնում է քննություն: Ոստիկանությունը այժմ զբաղված է հանգամանքները պարզելով եւ մեղավորներին գտնելով»,-ասաց նա:
Նա նշեց, որ դեռ չեն հայտնաբերել հարձակվողներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար