Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մենք մեզ տեսնում ենք հաջորդ իշխանություն․ Էդմոն Մարուքյան

Ուզում եմ հատկապես անդրադառնալ վարչապետի ելույթի «սուրճի» հատվածին։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Երբ Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը, հայտարարություն արեց, ամբողջը չպատմեմ, բոլորը գիտեն, մամուլում հեղեղ էր։ Խմբակցությունով որոշեցինք հրավիրել արտգործնախարարին։ Հրավիրում եմ Զոհրաբ Մնացականյանին, հանդիպում ենք, կես ժամ զրուցում ենք, բոլոր հարցերին պատասխանում է։ Հաջորդ օրը հրավիրում եմ վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը գալիս է։ Ես սկսում եմ Լավրովի հարցից, շատ սուր քննարկվում էր այդ հարցը», ասել է Էդմոն Մարուքյանը։

Հետո Մարուքյանը հիշեցրել է Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը պատմել է, թե այդ հանդիպմանը ինքը նայել է Մարուքյանի աչքերի մեջ եւ ասել, որ երկու տարի ենթարկվում է հոգեբանական, բարոյական ճնշումների․

«Փաշինյանը մեր հանդիպմանը որեւէ այդպիսի բան չի ասել։ Երբ Լավրովի հատվածն ավարտեցինք, ինձ ասել է՝ Էդմոն, ինչի՞ է տենց լարված, ես ասացի՝ տարրական հարգանքի հարց կա, մեզ անընդհատ մեղադրում են, թե դուք ծախված եք եւ այլն։ Նա ասաց, թե ինքը իրոք կասկածներ ունի, որ մենք նախկինների հետ կապերի մեջ ենք։ Ես աչքերի մեջ նայելով՝ ասել եմ, Նիկոլ ջան, բացառվում է, որ մենք մեր ընտրողների վստահությունը որեւէ մեկի ոտքերի տակ մատաղ անենք։ Ու ես ասացի, որ մենք մեզ պատկերացնում ենք հաջորդ իշխանություն, մոռացեք, որ մենք որեւէ մեկին ծառայելու ենք իշխանության բերելու համար։ Այո, մենք մեզ տեսնում ենք հաջորդ իշխանություն։ Երբ դուրս եկանք, ես լրագրողներին ասացի՝ ինչի համար ենք հանդիպել, չէի կարող ասել, որ նա կասկածներ ունի մեր մասով։ Նա անընդհատ հայտարարում է՝ չե՞ք ուզում մեզ, քշեք, թող Խաչատրյան Գագոն ու Սերժ Սարգսյանը գան։ Բայց ո՞վ է ասել, որ ձեր միակ այլընտրանքը հանցագորներն են։ Ես ասում եմ՝ ոչ, մենք ենք։ Գուցե դա է ծանր տարել։ Այդպես մեզ կասկածելով ամեն ինչ արեցին, որ Վանաձորում ՀՀԿ-ն հաղթում է մեզ․․․ Մինչեւ հիմա մեզ կասկածում են»։

Մարուքյանի խոսքով՝ ԱԺ ամբիոնից ելույթը ոչ թե վարչապետական ելույթ էր, այլ խայտառակություն․

«Դա իրենց վերջի սկիզբն ազդարարող ելույթ էր։ Ինչ էր ասում․ ասում էր, որ այս ամեն ինչը կապ ունի բազմապիսի քրեական գործերի հետ, բա եթե այդ ամենը բացահայտվի, որտեղից են իրենց թուլափայը ստանալու այդ թուլափայ ստացողները։ Մենք կողմ ենք քվեարկել ապօրինի գույքի բռնագանձման օրենքին։ Բայց Գագիկ Խաչատրյանի, մյուս գործերը, սկսած Քոչարյանի գործից, թող օրենքով լինի՝ դատեն։ Մենք ինչ կապ ունենք այդ ամենի հետ»։

Անպատժելիությունը, Մարուքյանի խոսքով, ծնելու է նոր այլանդակություններ, խուլիգանություններ, սանձարձակություններ։

«Պադյեզդներում կծեծենք, ասֆալտին կփռենք, չգիտեմ էլ, անրադառնամ այդ ամենին, թե չէ։ Նա սպառնում է՝ ազատ խոսքը լռեցնելու նպատակով։ Անընդհատ վախեցնելով նախկինների վերադարձով, ուզում են ձեզ կոնսոլիդացել իշխանության շուրջը։ Բայց վերադարձ չկա։ Իսկ իշխանությունն արդեն վատնել է այդ վստահությունը, որ դուք տվել եք, սիրելի ընտրողներ», ասել է Էդմոն Մարուքյանը։