Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ եւ վերածնունդ էր
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:
Շնորհավորանքում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:
Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ եւ ուրույն դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կերտման գործում: Այսօր մենք ոգեկոչում ու մեծարում ենք մեր քաջարի հայրենակիցներին՝ մեզանից շատերի ծնողներին, պապիկներին ու տատիկներին, ովքեր քաջաբար պայքարել են աշխարհամարտի ռազմաճակատներում եւ թիկունքում, խոնարհվում ենք Հայրենական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակի առջեւ, եւ, իհարկե, միասնաբար տոնում ենք մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը։
Միաժամանակ, խիստ խորհրդանշական կերպով 1992 թվականին մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորեց եւս մեկ մեծ հաղթանակով, ի դեմս Շուշիի ազատագրմամբ եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ:
Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ եւ վերածնունդ էր, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ եւ մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատեւ:
Խաղաղ երկինք եւ բարգավաճում հայկական երկու պետություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար