Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Հրայր Թովմասյանի ընկերոջը. Փակել են նրա ծրագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։
Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը եւ մարտից փակել է այն։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին էլ՝ ե՛ւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ե՛ւ նրա ընկերոջը՝ Վարդան Պողոսյանին, թեեւ նրանց գրած Սահմանադրությունից եւ սուպերվարչապետական «կոստյումից» չի հրաժարվում։
Պողոսյանն իրավաբանական շրջանակներում բավականին մեծ հարգանք է վայելում։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն Պողոսյանը հրաժարվել է եւ առաջարկել է Հրայր Թովմասյանին նշանակել։
Մենք փորձեցինք լսել նաեւ Պողոսյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին եւ, առհասարակ, մի քանի տարի է՝ հրաժարվում է մամուլի հետ շփումներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար