Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Նուբարաշեն», «Հրազդան», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում. բոլորը ՔԿ ծառայողներ են

 

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Նուբարաշեն», «Հրազդան», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում. բոլոր վարակվածները ՔԿ ծառայողներ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, հայտնում է 168.am-ը։

«Նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` այսօր հասարակության ուշադրության կենտրոնում է հատկապես փակ հաստատություններում գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:

Դրանով պայմանավորված` 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով պատասխանել թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձ, դատապարտյալ և քրեակատարողական ծառայող է կորոնավիրուսի թեստ անցել: Քանիսի՞ մոտ է եղել դրական ու քանիսի՞ մոտ` բացասական թեստի պատասխանը: Խնդրել էինք տվյալները տրամադրել՝ ըստ հիմնարկների: Հարգելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը` խնդրել էինք տրամադրել միայն թվային տվյալներ:

Մեզ հետաքրքրել էր նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19: Պարզվե՞լ է արդյոք նրանց շփման շրջանակը, և եթե պարզվել է, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ծառայողների հետ: Վարակված քրեակատարողական ծառայողներն արդյո՞ք շփում չեն ունեցել ազատազրկված անձանց հետ:

Քրեակատարողական ծառայությունից մեզ պատասխանել էին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերման կամ հերքման նպատակով ընդհանուր առմամբ իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող: Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական: Նշվում է, որ հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են:

Հարցրել էինք նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19:

Պարզվե՞լ է արդյոք նրանց շփման շրջանակը, և եթե պարզվել է, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ծառայողների հետ: Վարակված քրեակատարողական ծառայողներն արդյո՞ք շփում չեն ունեցել ազատազրկված անձանց հետ:

ՔԿԾ պատասխանում նշված էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դրական արձանագրված դեպքերից մեկի մոտ կրկնակի թեստավորման պատասխանը եղել է դրական, բոլոր անձինք մեկուսացվել են, բացառվել են հետագա շփումները:

Կրկին պահպանելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջները` խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել, թե ՔԿԾ ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են վարակված անձինք:

ՔԿԾ պատասխանում նշված էր, որ կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում արձանագրվել է պահպանության ապահովման և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններում:

Քրեակատարողական ծառայությունը հարկ էր համարել նշել նաև, որ ՔԿՀ-ներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ ԱՆ ՔԿԾ և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿԾ համակարգի աշխատակիցների կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ»: