Սկսում ենք մի շատ լավ գործ, որը միտված է լինելու մեր հայրենիքի զարգացմանը. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր սկսում ենք մի շատ լավ գործ, որը միտված է լինելու մեր հայրենիքի զարգացմանը, մեր հայրենիքում տարբեր ծրարգրերի իրականացմանը եւ այն կազմը հոգաբարձուների, որ ձեւավորվել է համոզված եմ ձեր պրոֆեսիոնալիզմը եւ մարդկային հատկանիշները միայն ծառայելու են լավ գործեր իրականացնելու համար ի նպաստ մեր հայրենիքի, ի բորօրություն մեր ժողովրդի»,– ասել է Վանեցյանը
Ի թիվս աշխատանքային մի շարք հարցերի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ս․թ ապրիլի 23-ից 30-ը հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերը։ Դրամաշնորհային առաջին ծրագրիրն ընդգրկում է երեք ուղղություն՝ հեռավար դասընթացներ, հետաքննական լրագրություն և մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում։ Ստացված շուրջ 70 հայտերից հոգաբարձուների խորհուրդն առաջին փուլով հավանության է արժանացրել 15 հայտ։ Դրամաշնորհային մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հայտերի երկրորդ փուլի քննարկումից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար