Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2019 թվականի արդյունքով 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը. ԱՆ

Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման զեկույցի շրջանակում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության, արդարադատության եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության եւ գործողությունների 2019-22 թթ. ծրագրի շրջանակում կատարված եւ պլանավորված աշխատանքները՝ նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման աշխատանքներին՝ արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պլանավորմանն ու Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորումանը:

Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման շրջանակում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ներդրված գույքի եւ շահերի բախման հայտարարագրման նոր ձեւանմուշին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ վերհանման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ինչպես նաեւ ներկայացրել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանն առնչվող աշխատանքները:

Նախարարն անդրադարձել է նաեւ կոռուպցիոն հանցագործություների բացահայտմանը եւ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ԱԺ կողմից ընդունված օրենքին, ներկայացրել նաեւ ազդարարների ինստիտուտի ներդրման միասնական էլ. հարթակի արդյունքները՝ նշելով, որ ստացվել է 220 ազդարարում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2019 թվականի արդյունքով 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը, ինչը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ:

2020թ. մարտի սկզբին Երեւանի ամենամեծ ծննդօգնություն տրամադրող բժշկական 3 հաստատություններում հասանելի են դարձել ՔԿԱԳ ծառայությունները` երեխայի ծննդի, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման եւ ամուսնության պետական գրանցման գործողությունները:

Նախարարի խոսքով` առաջիկա ամիսներին կգործարկվի նաեւ միասնական առաջին գրասենյակը, որտեղ կլինեն ՔԿԱԳ-ի, Ազգային արխիվի, Կադաստրի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, սոցապահովության բոլոր ծառայությունները մեկ միասնական կենտրոնում. հետագայում աշխատանքներ կտարվեն նաեւ համայնքային ծառայություններն ու Ոստիկանության անձնագրային եւ վիզաներ վարչության գործառույթը միասնական գրասենյակում ներառելու ուղղությամբ։

2019թ. հոկտեմբերին հաստատվել են Դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության, դրա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաեւ էլ. արդարադատության ներդրման եւ զարգացման գործողությունների ծրագրերը։

Ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը լայն քննարկում է անցել եւ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով բարեփոխվել է պարզեցված վարույթի ինստիտուտը: Մշակվել են Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծեր, որոնցով կատարելագործվել է ծանուցումների համակարգը:

2019թ. հուլիսին փոխոխություններ են կատարվել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում, որի արդյունքում ներդրվել է պարտապանի գույքի հայտնաբերման, գույքի հայտարարագրման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմ: Մշակվել է սնանկության գործերի էլ. հարթակի բնութագիրը եւ առաջիկա ամիսներին կլինի սնանկության գործերի ամբողջական թվայնացման ներդրումը:

2019 թվականի եւ 2020 թթ. առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 11 միջնորդություն, այն դեպքում, երբ 2018 թվականին ընդամենը մեկ միջնորդություն է ներկայացված եղել։

Գործարար միջավայրի բարելավման շրջանակում Սնանկության եւ հարակից օրենքների նախագծերով նախատեսվել են ֆինանսական առողջության եւ գրավչության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման բարեփոխումներ:

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում նախատեսվել են մի շարք գործողություններ, որոնք առնչվում են նաեւ քրեակատարողական ոլորտին: Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարության 2019-23 թթ. գործողությունների ծրագրով թիրախավորված են վերականգնողական արդարադատության կայացման, կրկնահանցագործությունների նվազեցման, քրեական ենթամշակույթի հաղթահարմանն ուղղված միջոցառումները: ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքների երաշխավորության ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ. Մասնավորապես, արդեն ինը քրեակատարողական հիմարկներում ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգ, եւ սննդից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս (նախքան այս համակարգին անցնելն այդ ցուցանիշը 60-70 տոկոս էր): Ձեւավորվել է Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը, որով տարանջատվել է բժշկական ծառայությունը Քրեակատարողական ծառայությունից: Բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձները 30 տոկոսով, որը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խթան է հանդիսանում եւ բարձրացնում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու գրավչությունը: Ընդունվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը, իսկ e-penitentiary համակարգը վերջնական գործարկման փուլում է, որը հնարավորություն կտա բոլոր գործընթացներն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։