Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 66 և 78 տարեկան տղամարդիկ, ունեցել են խրոնիկական հիվանդություններ
Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար