Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

743 մլն դրամ հատկացվեց դպրոցների, մարզադպրոցների կառուցման համար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7-ի նիստում որոշում կայացրեց ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նշվածը բխում է ուսումնական եւ մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ Արմավիրի մարզում ծանրամարտ մարզաձեւի համար ժամանակակից եւ արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն կնքվել են «Երեւանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաեւ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։


Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաեւ այն հանգամանքից, որ որոշ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր եւ 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը։ Այդ հաստատություններն են՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը եւ «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցման համար ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1553-Ն որոշմամբ հատկացվել է 70519,7 հազար դրամ գումար, սակայն պայմանագիրը կնքվել է 12․12․2019թ․ եւ ժամանակի սղության պատճառով շուրջ 47 մլն դրամ չի իրացվել եւ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, ինչից էլ առաջացել է այս աշխատանքների համար լրացուցիչ հատկացնել 47054,8 հազար դրամ գումար։

Ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ավարտական աշխատանքների համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է 460,004.8 հազար դրամ, սակայն քանդման աշխատանքների ընթացքում անցքավոր ծածկի սալերի հենման տեղերում, վերին հատվածներում, լայնական ուղղությամբ երեւացել են արտահայտիչ ճաքեր, ինչի հետեւանքով էլ անրաժեշտություն է առաջացել կատարել ծածկի սալերի լրացուցիչ ուժեղացման եւ կրող միջնապատերի ամբողջական, երկկողմանի տորկրետացման աշխատանքներ: Արդյունքում, նախագծային փոփոխությունների նախահաշվային արժեքը կազմել է 57468,9 հազար դրամ եւ ստացել է քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություն:

Այսպես, որոշման նախագծով նախատեսվում են հետեւյալ կառուցման/վերակառուցման աշխատանքները․

ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցում,

ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում,

ՀՀ Երեւան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

Ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մարզադպրոցների եւ ծանրամարտի մարզադահլիճի կառուցումը՝ հեծանվային սպորտի, ակրոբատիկայի եւ ծանրամրտի մարզաձեւերի մասսայականացմանը եւ զարգացմանը, մարզական բարձր արդյունքների ցուցաբերմանը։