Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 եւ 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։

Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլեւ որոշ անձինք իրենց պարտքը համարեցին "տեսակետներ" հնչեցնել եւ իրենց "մտորոմներով կիսվել" հանրության հետ։

Զուտ մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի "ծագումնաբանությունը"։

Նախորոք ներողություն եմ խնդրում մասնագիտական հանրությանը, որ բացատրությունս լինելու է մի փոքր "պարզունակ" (տնտեսագիտական եւ մասնագիտական տերմինաբանությամբ ոչ "ծանրաբեռնված"), որպեսզի հանրության հնարավորինս լայն (այդ թվում՝ ոչ մասնագիտական) շրջանակների համար լինի հնարավորինս հասանելի։

Այսպես.

2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,158.0 մլրդ դրամ։ 2018 թվականին փաստացի կատարողականը կազմել է 1,258.1 մլրդ դրամ, այսինքն՝ 2017 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 100.1 մլրդ դրամ (1,258.1-1,158)։

2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,464.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2018 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը 2019 թվականին բացարձակ թվով կազմել է 206.2 մլրդ դրամ (1,464.3-1,258.1)։

2018-2019թթ տարեկան արդյունքներով հարկային եկամուտների աճը 2017 թվականի համեմատ բացարձակ թվով ընդամենը կազմել է 306.3 մլրդ դրամ (100.1+206.2):

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 275.7 մլրդ դրամ (որից՝ 132.7 մլրդ դրամը նախորդ ժամանակաշրջաններում հավաքած կանխավճարների գծով գերավճար, իսկ 143 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ի գծով դեբետային գերավճարների գծով պարտք)։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 76.6 մլրդ դրամ, այսինքն՝ 01.01.2018թ․ դրությամբ առկա պարտքը հարկ վճարողների հանդեպ նվազել է 199.1 մլրդ դրամով (275.7 - 76.6)։ Ակնհայտ է, որ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքի գումարը մարվել է գեներացված (ՊԵԿ ներկայացված հարկային հաշվարկներով հայտարարագրած) հարկային եկամուտների հաշվին՝ նվազեցնելով վերջինիս փաստացի կատարողականի ցուցանիշները։

Վերոհիշյալից հետեւում է, որ երկու տարվա ընթացքում (2018 եւ 2019 թվականներին) մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով (306.3+199.1), որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասն ավելացրել է պետական բյուջեի հարկային եկամուտները։

Տոկոսային արտահայտությամբ եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմում է 43.6 տոկոս (505.4/1,158.0)»: