Կարծում եմ՝ «Գազպրոմը» պետք է այլ մոտեցում ցուցաբերի. վարչապետ
Մենք տեսնում ենք, որ ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում կարծում ենք, որ պետք է այլ մոտեցում ցուցաբերի, մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել, մանավանդ Եվրասիական տնտեսական միության օրակարգում ամենակարեւոր խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձեւավորումն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գազի հարցն իհարկե մտահոգիչ է, որովհետեւ այն մղումը, որ Ռուսաստանի մեր «Գասպրոմի» գործընկերներն ունեն՝ «Գասպրոմ Արմենիա» ընկերությունն ավելի տնտեսապես մրցունակ դարձնել, դա մեզ համար հասկանալի եւ ընդունելի ձգտում է, որովհետեւ տեսեք՝ գազ է, խողովակ է, այդ խողովակով այդ գազը գնում ու հասնում է բաժանորդին, եթե այդ խողովակը չսպասարկվի` 1 կամ 2 տարուց այդ խողովակն ուղղակի շարքից դուրս կգա եւ գազը չի հասնի տեղ։ Որպեսզի այս խողովակը լինի, ապա պետք է ընկերությունը պատշաճ շահույթ ունենա, որպեսզի այս շահույթով սպասարկի այդ ենթակառուցվածքը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար