Հայաստանում ժողովրդավարական կայունություն է հաստատվել. վարչապետ
2018 թվականի մայիսից Հայաստանում ժողովրդավարական կայունություն է հաստատվել: Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը, նրա խոսքով, կայուն ժողովրդավարական պետություն է: «Դուք գիտեք, որ երկրում երկար տարիներ ավտորիտար կայունություն էր հաստատված, եւ այդ ֆոնին դեմոկրատական կայունությունը կարող է անկայունություն թվալ: Բայց ես ուզում եմ նշել, որ Հայաստանում հենց ժողովրդավարական կայունություն է հաստատվել, ժողովրդի իշխանություն եւ ժողովրդավարություն, եւ դրանց ոչինչ չի սպառնում»,- նշեց կառավարության ղեկավարը:
Նա նաեւ շեշտեց, որ Հայաստանում չկա որեւէ քաղաքական, քրեական-մաֆիոզական ուժ, որն ի վիճակի է խաթարել ժողովրդավարական կայունությունը: «Ես ուզում եմ նշել, որ 2019 թվականի միջազգային ժողովրդավարության բոլոր ցուցանիշներում Հայաստանը տպավորիչ աճ է գրանցել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար