Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զnհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային. նախագիծն ընդունվեց Հրդեհ՝ Նոր Երզնկա գյուղում Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ) Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Թրամփին կրկին սպառնացել են իմպիչմենտով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Մակրոնը հրաժարվել է միանալ «Խաղաղության խորհրդին». Bloomberg Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 5 մարզերում Եթե դու անընդհատ մտածես, որ քեզ գալու են կուլ տան, դու էդպես չես ապրի. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՎրաստանի նախագահը Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյшլիՓաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալՀունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զnհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային. նախագիծն ընդունվեցՀրդեհ՝ Նոր Երզնկա գյուղումԿիմ Չեն Ընը հանրային արարողության ժամանակ պաշտոնից ազատել է Հյուսիսային Կորեայի փոխվարչապետինԱմբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)Մոլդովայի ԱԳՆ-ն անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել ԱՊՀ-ից լիարժեք դուրս գալու համարՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումըԹրամփին կրկին սպառնացել են իմպիչմենտովԳրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային անվտանգության համար և բոլորը համաձայն են դրա հետ. ԹրամփՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ«Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ». ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանն անմահացել է նոյեմբերի 7-ինՄակրոնը հրաժարվել է միանալ «Խաղաղության խորհրդին». BloombergԹրամփը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդի հետՔՊ-ում թեժ օրեր են սպասվումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 5 մարզերումԱրամ Թորոսյանը հերքել է ՊՆ-ին առնչվող մի շարք հրապարկումներԵթե դու անընդհատ մտածես, որ քեզ գալու են կուլ տան, դու էդպես չես ապրի. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ Բուլղարիայի նախագահը հրաժարական է տվելԵպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16–19–ըՄենք պետք է շարունակենք չափազանց զգոն լինել այս օրերինԶգուշացում. Զեղծարարները ներկայանում են որպես ԿԲ աշխատակիցՍպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգումԴավոսի ֆորումի ընթացքում Թրամփը պատրաստվում է ստորագրել «Գազայի խաղաղության խորհրդի» կանոնադրությունը Դավիթ Տոնոյանի պաշտպանական ճառից հետո Դոլմազյանը որոշում կկայացնիԼոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքներ կմիավորվեն Ես գնեցի գլոբուս, որպեսզի հստակ տեսնեմ, թե որտեղ է գտնվում Գրենլանդիան․ Չեխիայի վարչապետԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար40 տարեկանից բարձր շատ տղամարդիկ սրտի խնդիրներ են ունենում հանկարծակի և առանց ակնհայտ ախտանիշներիՄարիա Կորինա Մաչադոն իր Նոբելյան մեդալը նվիրաբերել է Դոնալդ ԹրամփինՆոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին Իրանում խոստացել են շաբաթվա վերջին վերականգնել ինտերնետ հասանելիությունը«Արմավիր» ՔԿՀ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներԻնքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-իցԻսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետոԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգումՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. ՀետքԴավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթըԴատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավԻսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. ԼուկաշենկոԿաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվելԻնտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆԴանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում ԳրենլանդիաԱյս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան, իրականացնում են խուզարկություն. ԴեմոյանՅոնաս Կաուֆմանը հայտարարել է, որ այլևս չի երգելու ԼոնդոնումՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակԱրմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասին
Հայաստան

Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կներկայանա, երբ նախաքննական մարմինը կվերադառնա օրինականության դաշտ. փաստաբան

Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, երբեք չի խոչընդոտել գործի քննությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Գալաքսի» ընկերության համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը, որից մի քանի օր անց հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ։

Երեմ Սարգսյանը նշեց, որ քրեական գործը քննվում է 2019 թվականից ու նախաքննական մարմինը չի կարող մատնանշել Գ.Խաչատրյանի կողմից ոչ իրավաչափ վարքագծի գեթ մեկ դեպք։

«2019 թվականի փետրվարից այս գործը կա, նա միշտ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, բացատրություններ է տվել, փաստաթղթեր ներկայացրել , հանձնարարել է, որ նաև մենք ներկայացնենք այն փաստաթղթերը, որոնք պահանջում են։ Այսինքն հնարավորինս բաց նպաստել է գործի ամբողջ քննությանը։ Գտնվելով ՀՀ-ից դուրս՝ վերադարձել է իմանալով իր ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Հիմա ասում են, թե իբր կխոչընդոտի, կթաքնվի, չի ներկայանում։

Մի բան է ակնհայտ, որ չնայած, ի սզբանե, կային անօրինականություններ, այդ թվում Գագիկ Խաչատրյանի հետ կապված, Գուրգենն այնուամենայնիվ մտածեց, որ բիզնեսն անօրինական ձևով չեն ներառի այս քննության մեջ, որ ինքը բիզնես գործունեություն իրականացնող անձ է և պետությունը չի գնա նման անօրինական քայլի ու նման ճնշումների։ Բայց երբ ակնհայտ ուժեղացան անօրինականությունները, այդ պահից սկսած ակնհայտ էր, որ ուզում են ցանկացած գնով կալանավորել, ցանկացած գնով հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրել։ Գուրգեն Խաչատրյանը չի ցանկանում մասնակցել նման անօրինական գործընթացների՝ դրանով իսկ վերացնելով անօրինականությունները»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ «այն պահին, երբ քննությունը կվերադառնա օրինականության դաշտ, ամեն ինչ կլինի ըստ կարգի և օրենքի՝ Գուրգեն Խաչատրյանը կներկայանա վարույթն իրականացնող մարմնին»։

Փաստաբանն ասաց, որ հարցաքննության ներկայանալու ծանուցումից հետո վարույթն իրականացնող մարմնին դիմում է ներկայացվել, որ Գուրգեն Խաչատրյանը մի քանի ժամից կներկայանա, որին անմիջապես հաջորդել է հետախուզում հայտարարելու գործընթացը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ «Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,-հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom¬-ը չի վաճառվելու։

Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ են կատարվել Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում, անգամ Ucom ընկերության նորանշանակ տնօրենի բնակարանում ու ավտոմեքենայում։

Բացի այդ՝ ԱԱԾ են կանչվել նաեւ Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

ԱԱԾ-ն հայտարարել է Գուրգեն Խաչատրյանին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին ու միջնորդություն ներկայացվեց որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։