Երևանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին. Սոնա Ղազարյան
Երևանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին: Այս մասին ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Համայնքների համար օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար՝ բացառությամբ Երևանը։ Երևանի պարագայում մենք առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրաբերության կամ նվիրատվության պարագայում Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել yerevan.am համացանցային կայքով»,-մանրամասնեց պատգամավորը։
Անդրադառնալով նվիրատուի անձնական տվյալների պաշտպանությանը՝ պատգամավորը նշեց, թե սահմանվել է, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանն ու Սոնա Ղազարյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար