Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է. Մանե Գևորգյան
Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն, «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշեց Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 10-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից կատարել է ծառայության ղեկավարի պարտականությունները, ապա երեկ ազատվել ու նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ արդեն այսօր նա ազատվել է այդ պաշտոնից ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար