Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

«Ինձ մոտ համոզմունք կա, որ «Յուքոմ» ընկերության շուրջ տեղի ունեցողը նույնպես օրինականության դաշտից լրիվ դուրս է. Ավետիք Իշխանյան

Վերջին տարիներին երկրում ընթացող դատավարությունների ընթացքի, քրեական հետապնդումների և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

–Մինչև 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն էլ երկրում ընթանում էին աղմկոտ դատավարություններ, որոնք մինչ այսօր առկախված են. չկան դատավճիռներ: 2018թ. հայտնի իրադարձություններից հետո էլ մենք ականատես եղանք քրեական բարձրագոչ հետապնդումների, որոնց վերաբերյալ նույնպես դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Ինչո՞վ եք պայմանավորում այս անորոշ, առկախված վիճակը:

–Նախ՝ պետք է ասել, որ իսկապես երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխություն թե իշխանափոխությունից առաջ (ում ինչպես հարմար է, թող այնպես կոչի) Հայաստանում արդեն կային աղմկահարույց քրեական գործեր, որոնք արդեն դատական քննության փուլում էին:

Խոսքը վերաբերում է Սասնա ծռերի, Ժիրայր Սէֆիլյանի, Սամվել Բաբայանի, Անդրիաս Ղուկասյանի, Նորքի հայտնի գործերին:

Իշխանափոխությունից հետո հարուցված առաջին աղմկահարույց գործը Մանվել Գրիգորյանինն էր, ով նաև կալանավորվեց: Դրան հետևեցին Ռոբերտ Քոչարյանի ու այլոց նկատմամբ քրեական գործերը ու դեռ շարունակվում են: Այստեղ մի քանի հարցեր են առաջանում:

Նախ` ի՞նչ եղան մինչ իշխանափոխությունը քննվող քրեական գործերը: Հայտնի չէ, թե դրանք ինչ փուլում են: Գործերով մեղադրյալների հիմնական մասի խափանման միջոցները փոխված են, բայց որևէ մեկի մասով դատավճիռ չկա: Ի՞նչն է պատճառը: Կարելի է միայն ենթադրություններ անել, որոնցից պարզունակը, որը, սակայն, որևէ բացատրություն չունի և ընդունելի չէ, այն է, որ դատարանները ծանրաբեռնված են:

Հաջորդ ենթադրությունը կարող է լինել այն, որ դատարանները չգիտեն, թե ինչ ուղղությամբ տանեն գործերը, որովհետև ամենայն հավանականությամբ՝ նրանք անորոշության մեջ են: Եթե մինչ իշխանափոխությունը հստակ գիտեին` ինչ ուղղությամբ տանել, հիմա չգիտեն:

Ես միանգամից, առանց երկմտելու՝ ասեմ, որ այն ժամանակ կար քաղաքական պատվեր, թե ինչ մեղադրանքներ պետք է լինեն, ու գործն ինչ ուղղությամբ պետք է ընթանա, հիմա անորոշություն է այդ առումով, դատարանները սպասում են ցուցումների: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ գործերի մի մասն իսկապես քաղաքական չեն եղել, ինչպես միամտաբար կարծում էինք։ Եթե ոչ, ապա ո՞ւր են արդարացման որոշումները։

Երրորդ կանխատեսումն այն է, որ այդ մարդիկ կրկին կալանավորման սպառնալիքի տակ են, եթե իրենց քաղաքականապես լոյալ չպահեն: Դրանո՞վ է արդյոք պայմանավորված, որ Արցախի շուրջ վտանգավոր զարգացումների շուրջ, նրանց կողմից խիստ հայտարարություններ չեն հնչում։

–Այսինքն` պատանդի կարգավիճակո՞ւմ են:

–Կարելի է ենթադրել: Թերևս, նրանք անընդհատ պետք է լինեն հսկողության տակ և ցանկացած ժամանակ նորից կարող են կալանավորվել:

–Իսկ ինչո՞ւ դատավճիռներ կան իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործերով:

–Առաջինը Մանվել Գրիգորյանի գործն էր: Ի դեպ, ես միանգամից ասեմ, որ, երբ նրան կալանավորեցին, միամիտս հարցազրույցներով 2 անգամ ողջունել եմ այդ կալանավորումը, որովհետև Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» մասին ես վաղուց գիտեի: Բայց այն, ինչ կատարվեց հետագայում…

Նկատի ունեմ պահածոների և զենքի գործը, ես չեմ կարծում, որ դա այնքան բարդ գործ էր, որ 2 տարի պետք է ձգձգվեր, և այդպես էլ դատավճիռ չլիներ:

–Այսինքն` կարծում եք` հարուցված քրեական գործն ի սկզբանե հիմնազո՞ւրկ էր:

–Ես առայժմ հարցեր եմ բարձրացնում: Եվ, ի վերջո, այն մեղադրանքը, որով նրան կալանավորել էին, այն մեղադրանքը չէր, որով նա այդքան ժամանակ կալանքի տակ լիներ` հաշվի առնելով նաև նրա առողջական վիճակը, երբ համառորեն խափանման միջոցը չէր փոխվում: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ենթադրություն անել, որ գործն այնպես էր սարքված, որ հավանաբար դատավորը չգիտեր՝ այդ գործի տակից ինչպես դուրս գալ:

Այն էլ այն դատավորը, որ բոլոր ժամանակներում կատարել է իշխանությունների պատվերը։ Հիշենք նաև Մանվել Գրիգորյանի՝ կալանավայրում լուսանկարի հրապարակումը վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, նաև ծանր հիվանդություններով տառապող մարդու խափանման միջոցը համառորեն չփոխելը, ապա կարելի է համոզված լինել, որ խնդիր էր դրված Մանվել Գրիգորյանին նվաստացնելու և խոշտանգելու։ Ի դեպ, լուսանկարի հրապարակումը տարրական էթիկայի և մարդու իրավունքի խախտում էր, որի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։

–Բայց կալանավորումները շարունակվում են…

–Այո, և ի սկզբանե հանրությունը ծափահարում էր դրանց: Ես իմ տեսակետն ասեմ: Այն, որ Հայաստանում կոռուպցիան՝ որպես երկրի կառավարման հիմնական համակարգային բնույթ ունեցող երևույթ, կար, ես բացարձակապես կասկած չունեմ, և, թերևս, սա էր նաև պատճառը, որ նախկինների նկատմամբ հարուցված ցանկացած քրեական գործի հանրությունը ծափահարում էր:

Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս, մենք ենթադրյալ կոռուպցիոներներին առանց օրենքի՞ ենք դատապարտում, թե՞ եթե ենթադրյալ կոռուպցիոներ է, կարևոր չէ` մեղադրանքն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Ես մի օրինակ բերեմ, որ պարզ դառնա` շատ կալանավորումներ ունեն քաղաքական նպատակ:

Ես չգիտեմ` աշխարհում էլի կա՞ նման դեպք, թե՞ ոչ, բայց մեզ մոտ գործ է հարուցվում, և հաղորդագրության մեջ նշվում է ոչ թե ենթադրյալ հանցագործի անունը, այլ նա ներկայացվում է՝ որպես Հրայր Թովմասյանի սանիկ:

–Նկատի ունեք Նորայր Փանոսյանի գործը:

–Այո: Այստեղից ի՞նչ կարող ենք ենթադրել` այդ քրեական գործը քաղաքական պատվե՞ր է, թե՞ ոչ: Ուզում էին անօրինականությո՞ւնը պարզել, թե՞ Հրայր Թովմասյանին ճնշելու համար ապօրինի «թխել են» այդ քրեական գործը:

Այսպիսի բան իրավաբանության մեջ ընդունված չէ: Դրանից հետո մենք տեսանք, թե ինչեր հաջորդեցին Հրայր Թովմասյանի, ընտանիքի` ծնողի, երեխաների նկատմամբ: Գործ հարուցվեց նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ: Այս գործին ես լավ եմ ծանոթ. այսպիսի, ներեցեք, «փուչիկ» գործ ես չեմ տեսել: Այս ամենը ցույց է տալիս, որ գործերը հարուցվում են ոչ թե փաստերի և օրինականության հիման վրա, այլ պատվերով` համոզված լինելով, որ հասարակությունը ծափահարելու է:

–Տևական ժամանակ է` կալանավորված են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա ազգական Կարեն Խաչատրյանը: Երեկ կալանավորման որոշում եղավ նաև որդու` «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ: Մինչ այդ վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ, որ իշխանություններն իրենց պարտադրում են օտարել ընկերությունը: Այս գործընթացը Ձեզ ի՞նչ է հուշում:

–Այստեղ մի կարևոր խնդիր կա: Հայաստանում՝ ֆինանսների հետ կապված, պայմանականորեն ասած, երկու օդիոզ դեմքեր են եղել` Արմեն Ավետիսյան և Գագիկ Խաչատրյան: Արմեն Ավետիսյանը հանկարծ խիստ «բարիացավ» և որոշեց պետությանը հյուրանոց նվիրել: Թե ի՞նչ գործարք է եղել այնտեղ, արդյո՞ք նրան էլ առաջարկել են ինչ-որ ինդուլգենցիայի համար այդպես վարվել, և ավելին, միգուցե ինչ-որ հիմնադրամի գումարներ մուծել, այդպես էլ առայժմ գաղտնի կմնա: Համենայն դեպս, այդ մարդն ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում ազատվել է: Իսկ ինչո՞վ է տարբերվում Գագիկ Խաչատրյանը նրանից:

Երկուսն էլ իրենց պաշտոնական դիրքը, իմ համոզմամբ, օգտագործել են կոռուպցիոն գործարքների համար, բայց նորից եմ կրկնում` պետք է գործի օրե՞նքը, թե՞ ենթադրությունը: Ես կասկածում եմ, որ օրենքն է գործում:

Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերության շուրջ տեղի ունեցողին, ես համոզված եմ, որ այս գործը նույնպես օրինականության դաշտից լրիվ դուրս է, և սեփականության վերաբաշխման խնդիր է դրված:

–Նախկինում վարչապետի կողմից սուր քննադատության արժանացած շատ օդիոզ դեմքեր այսօր հանգիստ ապրում են, ծավալում են բիզնես գործունեություն: Սա ինչի՞ մասին է խոսում, ինչո՞ւ են կիրառվում այսպիսի կրկնակի ստանդարտներ, ինչո՞ւ հավասար սկզբունքներ չեն գործում:

–Կարելի է ենթադրել, որ ոմանք «մուծվել են» հայտնի հիմնադրամներին ու հանգիստ ապրում են, մյուսները հրաժարվել են դա անել:

Նորից հիշենք «Գոլդեն Փելիս» հյուրանոցի պատմությունը: Բայց հիմնական խնդիրն իշխանության մտադրությունն է: Էլի ասեմ` բոլորս ներքին համոզվածություն ենք ունեցել, որ Հայաստանի տարբեր համակարգեր կոռումպացված են: Ավելին ասեմ, եթե չեմ սխալվում, այդտեղ մեծ բաժին ուներ առողջապահական համակարգի կոռումպացվածությունը: Եվ հանկարծ իշխանափոխությունից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում ստուգումներ են իրականացվում:

Միայն այդ հիվանդանո՞ցն էր կոռումպացված: Ես շատ տեղեկություններ ունեմ մասնագետներից, թե ինչ վիճակ էր տիրում և տիրում է այլ հիվանդանոցներում, թե՞ մեկ խնդիր էր դրված՝ Սերժ Սարգսյանի խնամուն պատժելու հարցը։

Ենթադրում եմ, որ հետապնդումները միայն իշխանություններին չենթարկվող կամ դիմադրող մարդկանց հանդեպ են կիրառվում, որովհետև նրանք, իշխանության կարծիքով, իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Եվ ես նաև կարծում եմ, որ իշխանությունը չի կարող հանդուրժել, որ կարող է լինել որևէ ֆինանսական կառույց, որը չի ենթարկվում իրեն: Ենթադրում եմ, որ հաջորդիվ հարվածի տակ Գագիկ Ծառուկյանն է լինելու, որքան էլ փորձի ԱԺ-ում իշխանություններին ձեռնտու օրենքներին կողմ քվեարկել և հրաժարվել ՍԴ դիմելուց։ Արդեն առաջին ծիծեռնակները կան:

–Խաչատրյան ընտանիքի արդեն երրորդ անդամն է կալանավորվում: Ընդ որում, ինչպես փաստաբաններն են նշում, որդին նշված քրեական գործով անցնում է արդեն մեկ տարուց ավելի, միշտ համագործակցել է քննության հետ, ինչո՞ւ հենց այս փուլում ի հայտ եկավ նրան ևս կալանավորելու անհրաժեշտություն:

–Ուրեմն էլի կարելի է ենթադրություն անել, որ այն, որ նրան ստիպել են` իր բաժնեմասերը նվիրել պետությանը, ճիշտ է: Ըստ էության, Գուրգեն Խաչատրյանն ընդդիմացել է, իսկ Հայաստանում կալանքը կիրառվում է՝ որպես հնազանդեցնելու և պատժի միջոց: Խնդիր այն է, որ, եթե իրավապահ համակարգն իմանար, որ իրենք գործած ապօրինությունների համար պատժվելու են, բնականաբար, նման բան չէին անի, բայց քանի որ ողջ դատաիրավական համակարգը ենթարկվում և ցուցում է ստանում մեկ կենտրոնից, իրենք իրենց անպատժելիության մեջ վստահ են:

–Այժմ է՞լ, նախկինի պես, ժողովրդին դուր են գալիս այս անպտուղ կալանավորումները:

–Դժվարանում եմ ասել, բայց համենայն դեպս ենթադրում եմ, որ կա ժողովրդի որոշակի քանակ, որոնք դրանով ոգևորվում և հիանում են: Կարծում եմ՝ այս պարագայում գործում է նաև մարդկանց որոշակի մասի ներքին չարությունն ու նախանձը։ Եվ նրանց համար բնավ կարևոր չեն օրենքն ու իրավունքը, և ոգևորվում են հաշվեհարդարներով։ Ցավոք, նրանց մեջ քիչ չեն նաև հասարակական գործիչներ։

–Իսկ «Յուքոմ» ընկերության հետ կապված գործընթացները պոտենցիալ ներդրողների մոտ ի՞նչ տրամադրվածություն կառաջացնեն:

–Ինքս տնտեսագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ գործ ունենք բիզնեսի անձեռնմխելիության բացակայության հետ, և հաշվի առնելով նաև դատարանների հետ կապված խնդիրը, որ լրիվ ենթարկեցնելու պրոցես է գնացել, ապա լուրջ բիզնեսը, չեմ կարծում, որ Հայաստանում ներդրումներ անի: Իշխանության մտայնությունը մեկն է` առայժմ իշխանությունը ցանկացած գնով ամրապնդել, հետո՝ կտեսնենք:

–Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վարչապետին մեղադրեց այն բանում, որ իրեն միջնորդավորված առաջարկել է վճարել հայտնի հիմնադրամներին ու հանգիստ ապրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

–Չեմ մեկնաբանի, որովհետև Հայաստանում քաղաքականությունը շատ ցածր մակարդակի է իջել: Մի քանի օրինակներ բերեմ. թե ինչպես Հրայր Թովմասյանը հետևից գրկեց Ալեն Սիմոնյանին, ինչպես գրիչ նվիրեց Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին, ինչպես սա այս ասաց, նա` այն: Սա այդ նույն շարքից է: Որքանո՞վ է սա հավաստի, ո՞վ պետք է դա պարզի… Այս հարցերը պատասխաններ դեռ չունեն:

Սակայն, ամեն դեպքում, ևս մեկ անգամ նշեմ, հաշվի առնելով Արմեն Ավետիսյանի «նվերը» և Խաչատրյանների հանդեպ հեդապնդումները, գուցե և․․․

–Ամեն դեպքում, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ամիսներ առաջ ասել էր, որ վարչապետի գիտությամբ ու հանձնարարությամբ հանդիպել է Միքայել Մինասյանին, և իշխանություններն այն ժամանակ դա չհերքեցին:

–Այո, բայց հիմա պետք է տեսնենք, թե ինչ կասի Արթուր Վանեցյանը, ինչ կպատասխանի դրան Նիկոլ Փաշինյանը կամ նրա մերձավորներից որևէ մեկը, և այս ամենը կմնա օդում կախված, ու յուրաքանչյուր ոք ում նկատմամբ ինչ համակրանք որ ունի, այդպես էլ կմեկնաբանի։

Ավելին, մի պահ պատկերացրեք, որ Վանեցյանը դեռևս ԱԱԾ տնօրենն է։ Այդ դեպքում, այժմ նրան մեղադրողները ինչպիսի փութաջանությամբ նրան կպաշտպանեին:

–Դուք երկար տարիներ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվում: Նախկինում դեպքեր մտաբերո՞ւմ եք, որ իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին պատժելու համար մտնեին վերջիններիս ընտանիքներ: Օրինակ, վերջին թարմ տեղեկությունն այն էր, որ Գուրգեն Խաչատրյանի մորն ու կնոջը հրավիրել են ԱԱԾ ցուցմունք տալու, այն դեպքում, երբ այդ մարդիկ Սահմանադրությամբ պաշտպանված իրավունք ունեն՝ իրենց հարազատի հետ կապված ցուցմունք չտալ:

–Չմոռանանք նաև Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու դեպքը: Առաջինը դա էր: Անկեղծ ասած, չեմ հիշում: Չեմ բացառում, որ եղած լինի, բայց չեմ հիշում, թեպետ, եթե եղած լիներ, հաստատ կհիշեի: