Ներմուծումները նվազել են, արտահանման փոխադրումները՝ աճել․ ՀԿԵ
Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 974,1 հազար տոննա բեռ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնում են ՀԿԵ-ում կայացած խորհրդակցության ընթացքում։
Միևնույն ժամանակ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները հաշվետու շրջանում կրճատվել են 8,9%-ով, արտահանումն աճել է 7,6%-ով, իսկ տեղական փոխադրւմները՝ 15,2%։ Ընկերության կանխատեսումներով, տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է փոխադրումների կրճատում բոլոր հաղորդակցություններում։
Առաջին 4 ամիսներին ուղևորափոխադրումների ծավալները 2019 թվականի նկատմամբ կրճատվել են 16,2%-ով՝ կազմելով 18,8 հազար մարդ։
Ինչպես հայտնեց խորհրդակցության ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերության Տնօրենների խորհուրդը՝ հաշվի առնելով կորոնովիրուսային ինֆեկցիայի պատճառով ստեղծված իրավիճակը, հաստատել է ընկերության աշխատանքի հստակեցված պլանը, որը վերանայվել է նվազման ակնկալիքով։
- Կարծում եմ, որ այս տարվա առաջին չորս ամիսներին երկաթուղու բոլոր ստորաբաժանումներն աշխատել են արդյունավետ և բոլոր միջոցները ձեռնարկել փոխադրումների ծավալները պահպանելու համար։ Հայաստանում պահպանվող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում, ՀԿԵ-ն և իր կազմի մեջ մտնաղ ձեռնարկությունները պիտի շարունակեն պատասխանատու կատարել դրված խնդիրները, - նշեց Ալեքսեյ Մելնիկովը։
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ում միջին աշխատավարձի չափը կազմել է 246 հազար դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 18,3%-ով։ Իսկ հուլիսի 1-ից ընկերությունում ներդրվելու է պարգևատրման նոր համակարգ, որով աշխատողների պարգևների չափը կախված է լինելու ոչ թե ընկերության արտադրական, այլ աշխատողի անհատական ցուցանիշներից։ Առաջին հերթին այդ քայլն ուղղված է աշխատավարձերի չափի պահպանմանը՝ անկախ ապագայում կանխատեսվող փոխադրումների ծավալի անկումից։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը