Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել. վարչապետն ինֆորմացիա ունի
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «բռնկումները» տեղատվել, լեզու գտնելու մարտավարության են վերածվել. Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել:
Վերջին «տրիադան»` ամառանոցի այգում, ցուցանք էր, որ թիմում առավոտները խաղաղ են, Ավինյանի ու Թորոսյանի հետ վեճերն էլ` խիստ «գաղափարական գետնին վրա»:
Օրհասական վիճակում գտնվող Փաշինյանն ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է, եւ եթե ինքը շարունակի իր թիմի հետ «փռելու, ծեփելու» մարտավարությունը, ընդհանրապես տանուլ կտա, մանավանդ որ թիմում իր ամենակոշտ ընդդիմախոսներից Ավինյանը «փայլուն» կապեր ունի ընդդիմադիրների հետ։
Ի դեպ, ասում են, թե Ավինյանը լրջորեն հակադարձում է Նիկոլին` առանց նայելու ով կա-ով չկա, ասում` էս բանը սխալ ես անում, էս բանը չի կարելի «ըտենց» անել: Ավինյանի օրինակին է սկսել հետեւել նաեւ Արսեն Թորոսյանը։ Վերջինիս առարկություններն էլ առնչվում են արտակարգ ռեժիմի հետ կապված կառավարության ոչ խելամիտ քայլերին:
Միքայել Մինասյանի լրջագույն մեղադրանքների ֆոնին Նիկոլին պետք էր համերաշխության պերֆորմանս` կանաչ խոտերի ֆոնին, ինչն էլ ժամանակավորապես հետաձգեց Ավինյան-Փաշինյան մերձամարտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար