Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 նոր ավտոբուսով

Երեւանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխան 100 ավոտբուսով: Ապրիլի 28-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվեց Երեւանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը:

«Մրցույթը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, մենք հայտեր չենք ստանալու առձեռն, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որն ուղարկվելու է փոստով մեր հասցեին: Տեղադրված է ՎԶԵԲ-ի կայքում, այն հասանելի է, ուղղակի ցանկացած մասնակից պետք է գրանցվի կայքում, որպեսզի կարողանա ներբեռնի մրցութային ողջ փաթեթն ու մասնակցի: Մրցույթը բաց է, թափանցիկ է եւ հասանելի»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը:

«Բազմիցս խոսել ենք, որ նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 820 ավտոբուս, դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է: Բացի այդ, մենք այս պահի դրությամբ Երեւան քաղաքում խնդիր ունենք՝ կապված միկրոավտոբուսների հետ, դրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվեն, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերենք՝ 100 միավոր, որոնք արդեն կաշխատեն Երեւան համայնքում, եւ այնուհետ ծրագիրը փուլային կսկսենք իրականացնել»,- նշում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու համար Երեւանի քաղաքապետարանը բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ունեցավ ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, միջազգային խորհրդատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեց որակական եւ տեխնիկական հստակ պահանջներով գնումների փաթեթ:

«Մեզ մեղադրում էին, թե ինչու մրցույթը շուտ չենք հայտարարել, չենք արել, բայց ասեմ, որ այդ մրցութային փաթեթն ավելի քան 200 թերթ է, եւ մանրակրկիտ աշխատանք պետք է իրականացվեր, որպեսզի հետագայում խնդիրներ չունենայինք: Բացի դրանից, նախատեսվում էր, որ մրցույթը պետք է կայանար փետրվարին, բայց նորից հայտնի պատճառներով, տարբեր մասնագետների հասանելիության խնդիր կար, եւ դա էր պատճառը, որ փետրվարի 15-ը փոխվեց եւ մրցույթը նոր հայտարարեցինք: Հավատացնում եմ, որ մենք ինքներս ցանկանում ենք, որ մեկ օր շուտ երթուղային տրանսպորտը Երեւանում փոխենք եւ այդ խնդիրը մայրաքաղաքում մեկընդմիշտ լուծենք»,- ասում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը:

«Արտադրողը, մատակարարը կամ մասնակիցը պետք է ունենա 15 տարվա արտադրության փորձ, առնվազն 45 մլն եվրո-ի շրջանառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում, նմանատիպ 2 պայմանագիր իրականացված՝ 24 մլն եվրո-ի շրջանակում, պետք է ունենա 300 հատ սեղմված բնական գազով արտադրված եւ մատակարարված նմանատիպ ավտոբուս, ինչպես նաեւ 150 մոդել կոնկրետ այն առաջարկի, որը փաթեթում ներգրավված է»,- ընդգծում է Արման Պետրոսյանը:

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց չափանիշները մանրամասն մշակված եւ ներկայացված են մրցութային փաթեթում:

«Նախատեսում ենք նաեւ, որ պետք է ունենանք ավտբուսների համար դեպո, դրա հետ կապված նախագծային աշխատանքները մայիս ամսվա կեսից կսկսեն, եւ կարծում եմ՝ ավտոբուսները, երբ արդեն լինեն Երեւանում, մենք կունենանք ժամանակակից դեպո, որտեղ կարող ենք սպասարկել նաեւ այդ ավտոբուսները: Մենք փուլային կսկսենք իրականացնել արդեն բոլոր միջոցառումները, որպեսզի ունենանք մեր ցանկալի արդյունքը Երեւանում»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:

Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումը պատշաճ եւ համակարգված իրականացնելու համար ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կկառուցվի 4 հավաքակայան: Դրանք, ի դեպ, ապահովված կլինեն նաեւ գազի լիցքավորման կայաններով:

«Երեւանի ավտոբուս» ընկերությունն այսօր մայրաքաղաքում 19 երթուղի է սպասարկում: Ընկերության հավաքակայանում այժմ շուրջ 250 ավտոբուս կա:

«Այդ 100 ավտոբուսները կլինի հավելյալ, եւ այն մասնավոր կազմակերպությունները, որոնք այս ընթացքում չեն կարողանա իրենց շարժակազմը համալրել համապատասխան ավտոմեքենաներով, որոնց ժամկետը կհամապատասխանի, մենք այդ գծերը կփոխարինենք արդեն այդ ավտոբուսներով: Բայց այնուամենայնիվ այդ ավտոբուսների քանակը բավականին քիչ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ փոխարինել Երեւանում օրական 800 միկրոավտոբուսի սպասարկումը»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

Նոր ավտոբուսների մրցույթը բաց կլինի մինչեւ ս. թ. հունիսի 12-ը:

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով ընդհանուր առմամբ կգործարկվի 820 նոր ու հարմարավետ ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Ծրագրի իրացման հարցում քաղաքը նոր՝ գործնական քայլերի փուլ է մտել: