Հայաստանը դիմել է ԵԶԲ-ին հակաճգնաժամային դրամաշնորհ ստանալու համար. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանը դիմել է Եվրասիական զարգացման բանկին հակաճգնաժամային դրամաշնորհ ստանալու համար: Այս մասին մայիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողի նիստին «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրային ծառայությունների եւ ներդրումների մասին» Համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Այժմ, նրա խոսքով, Եվրասիական բանկը վերանայում է մասնակից երկրների ֆինանսավորման քաղաքականությունը: «Քննարկվում է դրա արձագանքման քաղաքականությունը կորոնավիրուսի հետեւանքով առաջացախ ճգնաժամին: Նոր վարկերի համար բանկը պատրաստ է վերանայել տոկոսները, բացի դրանից` դրամաշնորհներ առաջարկել: Բանկային քաղաքականության փոփոխությունները շուտով կհրապարակվեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք արդեն դիմել ենք Եվրասիական կայունության եւ զարգացման հիմնադրամին դրամաշնորհ ստանալու համար: Մենք այդ միջոցները խնդրել ենք երեք ոլորտներում հիվանդանոցների վերազինման համար»,- ասաց Սիմոնյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար