Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա ազդող ռիսկային գործոն է. ԱՀԾ Ինչու է Իրանը չեղարկել Դավոսի գագաթնաժողովին իր մասնակցության հրավերը Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում ԵԱՀԿ-ն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. Լավրով Թրամփը նշել է, թե ինչպես «կստիպի» Մակրոնին մտնել «Խաղաղության խորհուրդ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում» տեղի չի ունենա. ԱՀԾ Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկան՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար Ադրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրներում կայունության մասին. Ալիև Սպասվում է ձյուն. գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Էրդողանն Իրանում տեղի ունեցողը «նոր փորձություն» է անվանել Երևանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել է կրակոց․ կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա ազդող ռիսկային գործոն է. ԱՀԾԻնչու է Իրանը չեղարկել Դավոսի գագաթնաժողովին իր մասնակցության հրավերըՎթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանումԵԱՀԿ-ն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. ԼավրովԹրամփը նշել է, թե ինչպես «կստիպի» Մակրոնին մտնել «Խաղաղության խորհուրդ»Գրանցվել են ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿՀայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում» տեղի չի ունենա. ԱՀԾՇտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկան՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համարԱդրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրներում կայունության մասին. ԱլիևՍպասվում է ձյուն. գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցԷրդողանն Իրանում տեղի ունեցողը «նոր փորձություն» է անվանելԵրևանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել է կրակոց․ կա վիրավորՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գրեթե անհավանական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիանԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ զեկույցՀամայնքային ոստիկաններն ու պարեկները ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալելԱռանց ԱՄՆ աջակցության Ուկրաինան և Եվրամիությունը դատապարտված են ձախողման․ BZԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի իր շնորհիվԸնթացող «Լեքսուս»-ի ուղևորները իջեցրել են ապակիները, հայհոյել պարեկներին․ կան ձերբակալվածներՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցըՀամբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՎրաստանի նախագահը Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյшլիՓաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալՀունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրՀրդեհ՝ Նոր Երզնկա գյուղումԿիմ Չեն Ընը հանրային արարողության ժամանակ պաշտոնից ազատել է Հյուսիսային Կորեայի փոխվարչապետինԱմբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)Մոլդովայի ԱԳՆ-ն անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել ԱՊՀ-ից լիարժեք դուրս գալու համարՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումըԹրամփին կրկին սպառնացել են իմպիչմենտովԳրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային անվտանգության համար և բոլորը համաձայն են դրա հետ. ԹրամփՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ«Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ». ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանն անմահացել է նոյեմբերի 7-ինՄակրոնը հրաժարվել է միանալ «Խաղաղության խորհրդին». BloombergԹրամփը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդի հետՔՊ-ում թեժ օրեր են սպասվումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 5 մարզերումԱրամ Թորոսյանը հերքել է ՊՆ-ին առնչվող մի շարք հրապարկումներԵթե դու անընդհատ մտածես, որ քեզ գալու են կուլ տան, դու էդպես չես ապրի. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ Բուլղարիայի նախագահը հրաժարական է տվելԵպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16–19–ըՄենք պետք է շարունակենք չափազանց զգոն լինել այս օրերինԶգուշացում. Զեղծարարները ներկայանում են որպես ԿԲ աշխատակիցՍպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգումԴավոսի ֆորումի ընթացքում Թրամփը պատրաստվում է ստորագրել «Գազայի խաղաղության խորհրդի» կանոնադրությունը Դավիթ Տոնոյանի պաշտպանական ճառից հետո Դոլմազյանը որոշում կկայացնիԼոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքներ կմիավորվեն Ես գնեցի գլոբուս, որպեսզի հստակ տեսնեմ, թե որտեղ է գտնվում Գրենլանդիան․ Չեխիայի վարչապետ
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկված հոդվածների մեծ մասը բացասական է․ «Մեդիա պաշտպան»

 

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 573 հոդված։ Որոնցից 150-ը՝ բացասական, 32-ը՝ դրական, 391-ը՝ չեզոք են։

Մշտադիտարկման արդյունքներով ընտրված առաջատար 5 կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով վարչապետի և հոսանքի անջատումներից տուժած քաղաքացիների զրույցին, ասել է․«Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են. դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում»:

Մեկ այլ հրապարակման համաձայն, «Հեղափոխության պահապաններ» խումբը գործում է Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Հրապարակման մեջ ասված է․ «Այս խմբակներից մեկն էլ, որ հարձակում էր գործել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, պաշտոնապես գործում է «Հեղափոխության պահապաններ» անվան ներքո՝ ուղղակիորեն նշելով, որ սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս պայմաններում, երբ Հանրապետության տարածքում գործում են խմբակներ, որոնք գտվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ եւ ահաբեկում մարդկանց, կանխատեսելի են դարձնում բռնությունների աճը` մահվան ելքերով»:

Դրական է գնահատվել այն հոդվածը, որտեղ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուկչյանն, անդրադառնալով այն բողոքներին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաինյանը կարող է բարձրանալ Ծիծեռնակաբերդ, քաղաքացիները ոչ, ասել է․ «Բոլորին էլ պարզ է, որ սահմանափակումները, մասնավորապես, այս տարի Մեծ Եղեռնի հուշահամալիր մարդկանց գնալու արգելքը կատարվել է, ոչ թե քաղաքական իրողությունների կամ նախասիրությունների շնորհիվ, այլ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով:
Բոլորին էլ պարզ է, որ երկրի վարչապետը, անկախ անձից, ունի այնպիսի «կարելիներ» որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր, և միակ «արտոնությունը» որը չունի ՀՀ վարչապետը և մնացած բոլոր պաշտոնատար անձիք, քաղաքացիները, դա Օրենքի առաջ հավասարությունն է, ինչն այս դեպքում չի խախտվել: #Եղեքառողջ, մարմնի և ոգու ամբողջ կառուցվածքով»:

News.am-ում հրապարակվել է 178 հոդված, որից բացասական՝ 69, դրական՝ 7, չեզոք` 102։

Կայքում տեղ է գտել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի անդրադարձը, որը Նիկոլ Փաշինյանի՝ զանգը քաղաքացիներին համարել էր PR, քանի որ գործ ունենք անձնական տվյալների ապօրինի մշակման հետ։

Հրապարակումներում անդրադարձ կա նաև «Հեղափոխության պահապաններ» խմբին։ Ըստ հրապարակման, նրանք գործում են Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։

Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանին։ Ավանդական այգիներ հիմնելու գաղափարի շուրջ բանավեճ է եղել և Տիգրան Ավինյանը չի համաձայնել վարչապետի հետ․ «Ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաեւ ավելի խիտ են տնկվում ծառերը։ Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «զապորոժեցները»»:

Դրական է առանձնացվել այն հրապարակումը, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով ոստիկանությունը որպես իրավապահ մարմին գոյություն չունի, ասել է․ «Թե ժամանակին այդպիսի բան է եղել, ինչո՞ւ Վանեցյանը դա չի արել: Եվ թող նշի, թե որ մի կոնկրետ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք: Այսօրվա հանրային կառավարման մի կարեւորագույն բեռը ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում: Մենք չենք իմանում, թե ինչպեր կարող էին լինել, որոնք չեն եղել, կանխարգելվել են: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է բավարար մակարդակով: Ոստիկանությունն այսօր զարգացում է ապրում, կա ռազմավարական զարգացման ծրագիրը: Եթե Վանեցյանը նման բան է ասում, ապա որտեղից հայտնվեց այդ ռազմավարական զարգացման ծրագիրը, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի այդ բարեփոխումները հնարավորինս արագ հասնեն իրենց ավարտին»:

aravot.am-ում հրապարակվել է 114 հոդված, որից բացասական՝ 42, դրական՝ 6, չեզոք` 66։

Լրատվականում հրապարակվել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը, որտեղ քաղաքագետն, անդրադառնալով ներքաղաքական հարցերին, գրել է․ «Պրոպագանդայի համար պետք է նաև հակադրություն՝ «սև»-ի ու «սպիտակ»-ի առկայություն: Պետք են թշնամիներ, որոնց դեմ «պայքարում» պետք է ներգրավել հնարավորինս մեծ քանակի բազմություն և, բնականաբար, առաջնորդել նրանց դառնալ իրավիճակի տերը: Պետք է նաև սահմանափակել մարդկանց ընտրության հնարավորությունը, եթե ոչ «մենք», ապա «նրանք» են գալու: «Հեղափոխական պրոպագանդայի» նպատակը ոչ թե հանրային համերաշխություն՝ «սիրո և հանդուրժողականություն» ձևավորելն է, այլ թշնամիներ մատնանշելով՝ ձևավորել համախոհների բանակ, ինչով այս երկու տարիների ընթացքում զբաղված է Նիկոլ Փաշինյանը»։

Վաչէ Բրուտեանն իր հոդվածում կրկին անդրադարձել է ներքաղաքական հարցերին՝ գրելով․ «Հիասթափուած չեմ այսօր մեր երկրին մէջ տիրող իրավիճակէն, որովհետեւ Փաշինեան երկու տարիէ ի վեր փողոցային լեզուով անդադար կը սպառնայ աջին ու ձախին, ասֆալթին փռելով, թաթիկները կտրելով ու այս բոլորը՝ յանուն «սիրոյ եւ համերաշխութեան»։ Այսինքն սիրոյ եւ համերաշխութեան քօղին տակ, ան բացայայտօրէն երկիրն ու ժողովուրդը կը պառակտէ, ատելութիւն կը սերմանէ։ Գաւառի ու Նորադուսի դէպքը, ոստիկանութեան աչքին դիմաց, նորագոյն փաստն է»։

«Այն բառապաշարով, որով վարչապետը խոսում է այդ թեմայով, հարիր չէ իր պաշտոնին»,- հարցին ՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների՝ նախկինում իշխանություններից գումար ստանալու մասին հայտարարություններն ու մեղադրանքները, «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած ասուլիսին այսպես է պատասխանել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Դրական է գնահատվել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել է․ «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը».

Armtimes.com.am-ում հրապարակվել է 112 հոդված, որից բացասական՝ 2, դրական՝ 6 , չեզոք` 102։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մոտ 200 միլիարդ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին:

Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ 2019 թվականի նույն ամսին տպագրվել էր 35.2 մլն հատ ՀԴՄ կտրոն՝ 145 մլրդ դրամ շրջանառությամբ։ Ստացվում է, որ 2020-ի մարտին՝ շուրջ 1.2 մլն հատով կամ 3.4 տոկոսով ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպագրվել, սակայն դրա շրջանառությունը շուրջ 5 մլրդ 700 մլն դրամով կամ 3.93 տոկոսով պակաս է եղել 2019-ի մարտից։
Դրական մյուս հոդվածները կրկնվում են։

1in.am -ում հրապարակվել է 107 հոդված, որից բացասական՝ 7, դրական՝ 12, չեզոք` 88։

Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ և հավելել է․ «ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ կանխակալ իրավական գնահատականներ տալն ու արտահայտություններ անելը, ինչպիսիք են, օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի ծագում ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց ենթատեքստի և բաց ուղղորդում է իրավապահ մարմինների գործունեությանը:

Այս հայտարարությունից հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն»։

Դրական հոդվածները վերաբերում են վարչապետի մամուլի խոսնակի ապրիլի 24-ի միջոցառումների վերաբերյալ հայտարարությանը։

Tert.am -ում հրապարակվել է 62 հոդված, որից բացասական՝ 30, դրական՝ 1, չեզոք` 31։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը և վարչապետի կողմից հարցն անպատասխան թողնելուն. «Լավրովին պատասխանել է պետք: Ինչքան ուզում եք ձգձգեք, ավելի ծանր վիճակի մեջ եք ընկնելու։ Սկզբում Ռուսաստանը հայտարարեց գազի գնի բարձրացում, հետո Գազպրոմը սկսեց բնակարաններում գազերը անջատել, հրապարակեցին կոմպրոմատ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործարքների մասին, ավելի ուշ՝ աներձագի սիգարետային մաքսանենգության մասին։ Կարևոր չէ, որ սրանց մեջ նաև ստեր կան։ Միևնույն է, Ռուսաստանը շարունակելու է նման արտահոսքերը»։

Կայքում տեղ է գտել Արթուր Վանեցյանի քննադատությունն ուղղված իշխանություններին, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի։