Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել. փաստաբան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքի արդյունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալեն Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Ալեն Սիմոնյանը 3 օր գտնվել է հիվանդանոցում, սակայն արդեն տանն է ունի գլխացավ, գլխապտույտ եւ այտուց հարվածի տեղում»,-հայտնեց նա:
Փաստաբանը նաեւ նշեց, որ գլխով հարված իրոք տեղի է ունեցել, բայց թե ինչի հետեւանքով է կոտրվել Արթուր Դանիելյանի քիթը, պետք է պարզի քննությունը, քանի որ միջադեպից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել 5 հոգու մասնակցությամբ, որտեղ հարվածներ է ստացել թե΄ Ալեն Սիմոնյանը, թե΄ Արթուր Դանիելյանը:
Ալեքսանդր Սիրունյանը նաեւ նշեց, որ քրեական գործի նյութերը Ոստիկանության Կենտրոնի բաժնից փոխանցվել են ՀՔԾ:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Ալեն Սիմոնյանի խոսքով` Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետևանքով կոտրվել է Դանիելյանի քիթը։ Արթւոր Դանիելյանի պաշտպանն էլ հայտնել էր, որ վիրահատության անհրաժեշտություն կա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար