Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Այս իրավիճակում զարգացումների երկու սցենար կա՝ կա՛մ Հրաչյա Հակոբյանը հիմարության համար կզրկվի պատգամավորական մանդատից, կա՛մ…». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

–Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով, ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրն է, օրերս ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որի բովանդակությունը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան շրջանակներում։ Նա ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին մեղադրել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ՝ նրբորեն ակնարկելով, որ խոսքը ռուսական հատուկ ծառայությունների մասին է, և նաև ակնարկել, որ դա է եղել նրա պաշտոնանկության պատճառը։ Ըստ Ձեզ՝ այս հայտարարությունը, բացի ներքին հասցեատիրոջից, ունի՞ արդյոք արտաքին հասցեատերեր։

–Ես չեմ կարծում, որ կնոջ եղբայրը բարձր պաշտոն է։

–Ոչ, բնականաբար, նա իշխող խմբակցության պատգամավոր է, ով մոտ է նաև իշխանական ընտանիքին, և հենց այդ պատճառով նրա կողմից արված այս գրառումը, ըստ որոշ գնահատականների, պատահական չի կարող լինել։

–Եթե նա տիրապետում է նման տեղեկատվության այն պատճառով, որ Առաջին տիկնոջ եղբայրն է, դա արդեն անհանգստացնող փաստ է, քանի որ դա նշանակում է, որ կնոջ եղբայրը տիրապետում է նման տեղեկատվության։ Դա նորմա՞լ է։ Հայաստանում պատգամավորները շատ են և ի՞նչ, բոլորն ունե՞ն նման տեղեկություններ։ Բուն հարցի վերաբերյալ պետք է ասեմ, որ սա, իհարկե, ներքին պայքարի շրջանակում պետք է դիտարկել, բայց այն, իհարկե, արտացոլում է ՀՀ նոր իշխանությունների շրջանում առկա կոնսենսուսը Ռուսաստանի նկատմամբ։ Ինչպիսի բառեր էլ Փաշինյանն ասի հայ-ռուսական հարաբերությունների մասին, նրա վերջին հայտարարությունը, որ իշխանությունը ռուսամետ չէ, արտացոլում է Փաշինյանի առավելապես ստիպված դրական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Եթե չլինի ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Փաշինյանի իշխանությունը կլիներ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ, երբ նա ընդդիմություն էր՝ հակառուսական, և հռետորաբանությունը կլիներ հակառուսական։

Ներկայումս Ռուսաստանի հանդեպ կառուցողական հռետորաբանությունը ստիպված է, և վերջին հայտարարությունը, որ իշխանությունը ռուսամետ չէ, և դա ներկայացվում է որպես ձեռքբերում՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն ապահովում է Հայաստանի ռազմական անվտանգության 90 տոկոսը, և դու ռուսամետ չես, իսկ ինչամե՞տ ես, ադրբեջանամե՞տ… Նրանք կարող են ասել, որ հայամետ են. լավ, բայց օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ Հայաստանը չի կարող ապահովել իր ողջ պաշտպանական անվտանգությունը, և ընդգծում եմ՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով։

Ես անձամբ չափազանց դրական եմ վերաբերվում Աննա Հակոբյանին, նրան համարում եմ գեղեցկուհի և արժանավոր կին, հասարակական գործիչ, բայց ոչ բոլոր արժանավոր մարդիկ ունեն արժանավոր եղբայրներ և քույրեր, դա ևս ակնհայտ է։ Ուստի, այս հայտարարությունը Ռուսաստանն ադեկվատ կերպով չի մեկնաբանում միայն այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում զուսպ տոն է ստանձնել։

Ռուսաստանը հիանալի կերպով հասկանում է և ճանաչում Փաշինյանի քաղաքական դեմքն ու մտադրությունները, բայց Ռուսաստանը գործում է գործընկերային, քանի որ այդ գործողությունները Հայաստանի նկատմամբ՝ որպես պետության, համակրանքի և հարգանքի նշանն են, և նույնը՝ ժողովրդի հանդեպ, և ոչ թե՝ իշխանության, դա ակնհայտ է։

Կա արևմտյան ընկալում՝ շահերի կոնֆլիկտ, եթե քո բախտը բերել է և դու Առաջին տիկնոջ եղբայրն ես, ապա դու պետք է քեզ այնպես դրսևորես, որ չստվերես քո հարգարժան քրոջը, իսկ դու ի՞նչ ես ուզում ասել՝ որ միայն այն պատճառով, որ տիկնոջ եղբայրն ես, քո համար հասանելի են բարձր մակարդակի գաղտնիություն ենթադրող տեղեկատվություննե՞րը. դու դրանով ստվեր ես գցում թե՛ Փաշինյանի, թե՛ նրա կնոջ վրա։

Այս իրավիճակում, կարծում եմ, զարգացումների երկու սցենար կա։ Կա՛մ եղբայրը հիմարության համար կզրկվի պատգամավորական մանդատից, դրանով նա կպատժվի հիմարության համար, կա՛մ նա չի զրկվի մանդատից, ինչը նշանակում է, որ հարցի պատասխանատվությունը տեղեկատվության արտահոսքի, շահարկումների համար կընկնի Նիկոլ Փաշինյանի վրա։ Սա վատ իրավիճակ է, և տհաճ քայլ է դա։ Բայց առաջին սցենարը պակաս տհաճ է։

–Գուցե սա հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածության շրջանակո՞ւմ պետք է դիտարկել, որը շարունակվեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գազային և ղարաբաղյան ուշագրավ դիտարկումներով։

–Ոչ մի լարվածություն չկա։ Հենց ՀՀ Կառավարությունն է եղել գազի սակագնի վերանայման նախաձեռնողը, ինչո՞ւ ՀՀ Կառավարությունն ընտրեց բոլորիս համար այս բարդ ժամանակաշրջանը։ Ռուսաստանը չի սա նախաձեռնել։

Ինչ վերաբերում է փուլային պլանին, սա այն նույն պլանն է, որը գործում է արդեն երկար տարիներ, և որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցություններում իր մասնակցությունը։ Ոչ մի նոր բան չկա։

–Օրինակ, ռուսական կողմն ի՞նչ է ակնկալում, երբ խոսում է փուլային կարգավորման մասին։ Ներկայումս հնարավո՞ր է, փաստորեն, նման կարգավորում։

–Ես չեմ կարծում, որ հնարավոր է, ոչ մի բան էլ չեն համաձայնեցնելու, բանակցություն է՝ հանուն բանակցության։ Ուշագրավ էր, որ ԼՂ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության մեջ խոսվում էր կոմպրոմիսային քայլերի մասին և առաջին անգամ այդ ձևաչափով հայտարարության մեջ չէր ուրվագծվում որևէ կասկած այն մասին, որ այդ զիջումները կարող են վերաբերել ԼՂ սահմանադրական տարածքին, իսկ դրանից մենք ենթադրում ենք, որ այդ կոմպրոմիսները կարող են լինել տարածքային:

Լավրովը հիշեցնում է փակուղային իրավիճակի մասին, որը ցույց է տալիս, որ պատերը նեղանում են։