Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Աճ գրանցողներից վերջինը․ 2019-ի տվյալները «ոգևորիչ» չէին

Politeconomy.org-ը գրում է․ «Այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների հրապարակումն առանձնակի սպասում ուներ: Նոր իշխանություններն առաջին անգամ պիտի ներկայացնեին իրենց տնտեսական աշխատանքի արդյունքը՝ իրենց իսկ առաջին եռամսյակի աշխատանքային տվյալների հետ համադրելով:

Իսկապես հետաքրքիր պիտի լիներ 2019-ի առաջին եռամսյակի համադրումը 2020-ի նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Հատկապես, որ 2019-ի տվյալները մեղմ բնութագրմամբ «ոգևորիչ» չէին: Անցած տարի հունվար-մարտին արտաքին ապրանքաշրջանառությունը 2018-ի համեմատ կրճատվել էր 5 տոկոսով (մեզանում «գեղեցիկ» ավանդույթ կա արտաքին ապրանքաշրջանառության հաշվարկներ-համադումները կատարել տարադրամով):

Մինչ արտաքին առևտրի տվյալների համադրումը, դիտարկենք մեր իշխանությունների ամենասիրելի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը: Այն, որ այս տարվա առաջին եռամսյակի ՏԱՑ-ը նախորդ տարվա համեմատ ուղիղ 4 տոկոսանոց աճ ունի, նույնիսկ ծաղրանկարների թեմա դարձավ: Արտակարգ դրության պատճառով համարյա կիսով չափ քիչ աշխատանքային օրեր ունեցող մարտին ՏԱՑ-ը պաշտոնական տվյալներով ընդամենը 4.9 տոկոսով է կրճատվել նախորդ տարվա մարտի համեմատ: Բայց եռամսյակը աճ է արձանագրել հունվարի 9.3 տոկոսանոց ու փետրվարի 9.2 տոկոսանոց տվյալների «շնորհիվ»: Զուտ այն պատճառով, որ սա տեսանելի ապագայում, ցավոք, վերջին տնտեսական հաշվետվություններից էր, բավական ներողամիտ ընկալվեց մասնագիտական շրջանակների կողմից:

Սակայն կա մեկ փաստ, որ հնարավորինս քիչ էր կախված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դարձած կորոնավիրուսից: Հետևաբար այն հնարավորինս շատ կարելի է համարել մեր տնտեսական իշխանությունների «ձեռագործ» արդյունք: Մեկ տարուց ավելի մեր իշխանությունները հպարտանում էին գնաճի բացակայությամբ: Իզուր էին համարյա բոլոր տնտեսագետները միաբերան բացատրում, որ դա հպարտանալու պատճառ չէ: Իզուր էին շատ տնտեսագետներ փորձում բացատրել, որ դրամի արժևորման ու խիստ փոխարժեքի պատճառով գնաճն իրականում տեղափոխվել է տարադրամի ոլորտ: Այսինքն, մեր ներքին շուկայում գներն աճում էին դոլարով: Պարզ սպառողն այս փաստն առժամանակ չի նկատի: Հետևաբար չէին «նկատում» նաև մեր «պոպուլիստները»: Իսկ դա սպառողի գրպանին խփելուց զատ առաջին հերթին հարվածում է տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտներին: Բայց քանի դեռ մեր արտագնա աշխատուժը շարունակում էր տրանսֆերտներով ապահովել տարադրամի պահանջարկը, կարելի էր ձևացնել, թե խնդիրը կարևոր չէ:

2019-ի առաջին եռամսյակի արտաքին ապրանքաշրջանառության հաշվարկներն արվել են 1 դոլարը 487.23 դրամ փոխարժեքով: Այս տարվա միջին հաշվարկային փոխարժեքն ավելի ցածր է՝ 482.32 դրամ: Արդյունքում տարադրամով 2020թ․ հունվար-մարտը 4 տոկոսով նվազեց նախորդ տարվա համեմատ (5 տոկոս 2019-ին, ևս 4՝ 2020-ին): Բայց 4 տոկոսանոց անկումն արձանագրվել է դոլարային հաշվարկով: Դրամային ավելի մեծ է՝ 5 տոկոս: Դոլարային հաշվարկով արտահանումը նույնիսկ 0.2 տոկոսով աճել է: Բայց այդ ընթացքում ազգային դրամի արժևորման հաշվին դրամային հաշվարկով արտահանումը նվազել է 0.8 տոկոսով: Ինչո՞ւ ենք կարևորում, այս հարցը ինքնին հռետորական է: Որովհետև հանրահայտ փաստ է՝ դրամի արժևորումը բացասական ազդեցություն ունի արտահանման վրա: Այդպես մեր արտադրանքը թանկանալով պակաս մրցունակ է դառնում արտաքին շուկայում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան