Պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը:
Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող երկրներից զարգացածների շարքը: Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝ կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը:
Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը:
Առանցքային է նաև, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն և աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենանք: Չնայած այս հարցում ունեցած զգալի ձեռբերումների՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ցանկալիին հասնելու համար: Այս ուղղությամբ ևս կհաջողենք միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով:
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար