Ո՞ւմ է պատկանում Արթիկում առգրավված «Մազերատին»
Արթիկի մեր աղբյուրներից տեղեկություն ստացանք, որ քաղաքապետ Մխիթար Վարագյանին պատկանող «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Վարագյանից, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։
Կապվեցինք Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Գրիգորյանի հետ, վերջինս նախ ասաց, որ դա քաղաքապետի անձնական հարցն է, ապա վստահեցրեց, որ քաղաքապետը երբևէ «Մազերատի» մակնիշի ավտոմեքենա չի ունեցել, դեռ ավելին՝ վարձով է բնակվում։ Մենք կապվեցինք Արթիկի ոստիկանապետ Մինո Մխիթարյանի հետ, նա ասաց, որ գործն արդեն քննչական կոմիտեի վարույթում է, և տեղեկությունները պետք է ստանալ քննչականից։
Այնուամենայնիվ, «Մազերատի» մակնիշի մեքենա առգրավվե՞լ է՝ հարցրինք ոստիկանապետին, «Մենք՝ որպես ոստիկանություն առգրավել ենք, թե ո՞ւմն է՝ ճշտեք քննչական մարմնից»,- ասաց Մխիթարյանը։
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քրեական գործ կա հարուցված՝իսկ թե ինչ քրեական գործ է, մանրամասները կհաղորդեն ավելի ուշ։
ՀԳ․ Հետագայում տեղեկություն ստացանք, որ «Մազերատին» պատկանում է ոչ թե քաղաքապետին, այլ նրա եղբորը՝ Դավիթ Վարագյանին, իսկ քաղաքապետի դեմ հարուցված քրգործը վերաբերում է հողերի առք ու վաճառքին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար