Ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը: Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք է դրսեւորվել աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական արարումով եւ քրտնաջան աշխատանքով է կերտել իր ինքնությունը, ամրապնդել պետականությունը:
Համավարակի, նաեւ սոցիալ-տնտեսական եւ հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը:
Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը:
Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է անհրաժեշտ:
Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ եւ մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության եւ մեր երկրի անխաթար եւ խաղաղ զարգացման:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը