Պարզվում են համավարակի պայմաններում տնտեսվարողների գործունեությունը վերսկսելու հնարավորությունները
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ուսումնասիրություն է նախաձեռնել ամենատարբեր ոլորտները ներկայացնող իր անդամների շրջանում՝ տնտեսվարողների մոտ թագավարակի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը և գործունեությունը վերսկսելու հնարավորությունները պարզելու համար։
Բաժանված հարցաշարում ներառված են բազմաթիվ արդիական հարցեր, որոնք մասնավորապես վերաբերվում են գործունեության վայրում իրականացվող անվտանգության և հակավարակային գործընթացներին, ընկերությունների կրած տնտեսական դժվարություններին, ստեղծված իրավիճակում տնտեսվարման նորամուծություններին, աշխատատեղերի պահպանման հնարավորություններին։ Հարցման մասնակիցներն իրենց տեսակետները կհայտնեն նաև այն կարևոր նպատակների առնչությամբ, որոնց ներկայումս պետք է հետամուտ լինի գործադիր իշխանությունը, այդ ուղղությամբ ակնկալվող քայլերը, գործարարների առաջնահերթ անելիքները և այլն։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ նախագահության անդամներին ուսումնասիրության նպատակները ներկայացնելիս նշեց, որ հարցման արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի առավել հանգամանալի պատկեր և մանրամասն տեղեկություններ ստանալ՝ հետագա վերլուծությունների, առաջարկների և քայլերի համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար