Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կարեւոր փոփոխություն է արվել, քանի որ 1 քննություն է եւ կարեւորվել է մասնագիտության ընտրությունը. ԿԳՄՍ նախարար

Ես որպես նախարար որոշումներ կայացնելիս, նույն ընդունելության քննությունների հետ կապված, չեմ առաջնորդվում որեւէ բուհի շահերով, որովհետեւ, որեւէ բուհում շահ չունեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության կարգին ու քննություններին։

«Իմ շահը բուհական համակարգի զարգացումն է կամ այս գործընթացն առավելագույնս ճիշտ կազմակերպելը, այն պայմաններում, որ հիմա ունենք եւ հնարավոր գործիքների սահմաններում։ Ինձ համար արտակարգ դրության պայմաններում որոշ խմբերի պահանջները, որոնք ոչ բնորոշ են արտակարգ դրության պայմաններին, անհասկանալի եւ անընդունելի են»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով, եթե կան դիմորդներ, որ միջազգային բուհեր պետք է դիմեին, սակայն դա հիմա հնարավոր չէ, նախարարությունը նոր հայտագրում է կազմակերպելու նրանց համար. «Կարող եք հայտագրվել մայիսի 25–ից մինչեւ հունիսի 15–ը, ժամը 18։00–ն ընկած ժամանակահատվածում՝ ԳԹԿ կայքում ստեղծված համապատասխան էջում»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարեւոր փոփոխություն է արվել, քանի որ 1 քննություն է եւ կարեւորել են մասնագիտության ընտրությունը։

«Դիմորդներն ընդունելության դիմում–հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություներն ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելության դիմում–հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված ընդունելության մրցույթային միեւնույն առարկայի քննություն է հանձնում։ Ենթադրենք, դուք ուզում եք ընդունվել արեւելագիտության՝ արաբագիտության բաժին, այսինքն ընտրեք արաբագիտություն մասնագիտությունը եւ դուք հենց այդ մասնագիտությունն եք ուզում ստանալ։ Յուրաքանչյուր ոք, որ կդիմի այս մասնագիտությանը, նրան անվճար եւ վճարովի համակարգերի առավելություն է տրվելու եւ այլ մասնագիտության դիմած դիմորդը նույն հավասար իրավունքները չի ունենալու, ինչ տվյալ մասնագիտության համար դիմածը։ Քանի դեռ բոլոր դրական գնահատական ստացած դիմորդներն այս տեղերը չեն լրացրել արաբագիտության բաժնում, այլ մասնագիտությունների դիմածները, եթե անգամ նրանք ավելի բարձր գնահատական ունեն, չեն կարողնա մասնակցել այս մրցույթին։ Երկրորդ շրջանով նոր կարող են մասնակցել մրցույթին, եթե կան թափուր տեղեր։ Սա քաղսքակրթական եւ սկզբունքային շատ կարեւոր հարց է, որ մենք այլեւս կարեւորենք մասնագիտությունը», ասաց Կրթության եւ ԳՄՍ նախարարը։

Արայիկ հարությունյանը ներկայացրեց նաեւ ընդունելության մրցույթային առարկայի քննությունից հավասար միավորներ ստանալու դեպքում առավելության տրման կարգը.

«Եթե դիմել եք արվեստագիտություն մասնագիտությամբ եւ ունեք 16–ական միավոր, առավելություն տրվելու է ըստ հետեւյալ հերթականության՝ 1. Մեդալակիր դիմորդներին, 2.Արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին։ 3. Հանրակրթական ուսումնական հաստատություների 10-ից 12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին։ 4. Ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով, մեկ առարկայի դեպքում փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին։ Այսինքն, եթե նախկինում պետք է հանձնեիք 3 քննություն, այստեղ աստղանիշով նշվածները ձեր մյուս առարկաներն են, որոնք պետք է հանձնեիք, բայց մրցույթի ժամանակ դրանք նայվելու են ձեր ատեստատներից։ 5. Պետակական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին։ 6. Տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին։ Անվճար եւ վճարովի քննությունների հիմնական արդյունքներն ամփոփվելու են մինչեւ տվյալ տարվա հուլիսի 18–ը։ Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում։ Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին»։

Նախարարի խոսքով՝ լինելու է նաեւ լրացուցիչ փուլ.

«Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները հաստատելուց հետո բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։ Դրա համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում–հայտ են ուղարկում էլեկտրոնային առցանց եղանակով, հուլիսի 20–ից 22-ը, ժամը 18։00–ն»։