Նիկո՛լ, ինքնակամ հեռացիր․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը տեանյութում նախ անդրադառնում է թուրքական մամուլում վերջին օրերին լայնորեն շրջանառվող Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանությունների կողմից ապրիլի 24-ը որպես փող աշխատելու միջոց օգտագործելու փաստին։ Թուրքական մամուլը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի նման գնահատականին, եզրակացնում է, որ հայերը տասնամյակներ շարունակ միջազգային հարթակներում կարողացել են իրենց բիզնես պրոյեկտը վաճառել որպես ցեղասպանություն։ Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումը որպես դավաճանություն է որակում և պատասխան պահանջում նրանից։
Այնուհետև քաղաքագիտության թեկնածուն մանրամասն անդրադառնում է ՌԴ արտգործնախարարի՝ ներկա պահին արցախյան հարցում փուլային տարբերակի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին հայտարարությանը և դիտարկում, որ Արցախի հարցը հայտնվել է անպաշտպան և քաոսայինն վիճակում Նիկոլ Փաշինյանի բացահայտ ոչ կոմպետենտության, հակասական մոտեցումների և հարցը դիվանագիտական պոպուլիզմի դաշտ տեղափոխելու պատճառով։
Քաղաքական գործիչը մանրամասն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ այն որակելով որպես վտանգավոր։ Փաստորեն, Փաշինյանն ինչպես ընդդիմության ժամանակ, այնպես էլ իշխանության գալով՝ իր գործողություններով չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ըստ էության՝ մենք այսօր ստանում ենք այդ վերաբերմունքի պատասխանը։
Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս պահին շատ ավելի ռազմավարական են և ջերմ, քան հայ-ռուսականը։ Եվ պետք է ասել, որ դրան մեծապես նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։
Գնահատելով ստեղծված ոչ միանշանակ և վտանգավոր իրավիճակը ինչպես արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Արցախի հարցում, նաև ներքաղաքական բավականին բևեռացված և անկայուն վիճակը, քաղաքագետը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար