Տոքսիկ իրականություն․Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով
«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ անհանդուրժողականության, խտրականության ու ատելության սերմանումը հղի է լուրջ վտանգներով: Այս մասին զգուշացնում էին քաղաքագետները, հոգեբանները, այլ փորձագետները:
Սակայն իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, չցանկացան փոխել իրենց գործելաոճը եւ շարունակեցին օգտագործել այնպիսի բառապաշար, այնպիսի պահվածք, որն աստիճանաբար հասարակության մեջ ավելի ու ավելի էր խորացնում թշնամանքը: Այն, որ երկրում ստեղծվում է «հեղափոխության պահապանների» կասկածելի խումբ, որ երկար տարիների մանկավարժը կարող է կոչ անել մորթել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին, այն, որ Ազգային ժողովում բառիս բուն իմաստով բանավեճ չկա, իսկ պատգամավորները միմյանց հետ խոսում են հայհոյանքի լեզվով՝ վիրավորելով նաեւ կնոջը, նշյալ պահվածքի հետեւանքներն են:
Իսկ դրա առաջին պատասխանատուն օրվա իշխանություններն են: Եթե երկրի վարչապետի շուրթերից հնչում են «սամասուդ», «սատկացնել» արտահայտությունները, եթե վարչապետի աշխատակազմը հայտարարություններ է անում «մեր ունեցած հավաստի տեղեկություններով» ձեւակերպման հանգվույն՝ խախտելով անմեղության կանխավարկածի հնարավոր ու անհնար սահմանները, թշնամանք հրահրելով այս կամ այն ուժի, անհատի հանդեպ, պետք է պատրաստ լինել, որ հասարակությունն էլ կարող է համարժեք արձագանքել:
Ընդ որում, ոչ միայն սոսկ կենցաղային կամ «քրեական» հողի վրա, այլ նաեւ քաղաքական: Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով: Թեպետ... գուցե դեռ շատ ուշ չէ: Եթե այդպես է, ուրեմն իշխանությունները դեռ կարող են շտկել իրավիճակը: Եթե ցանկանում են, իհարկե»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը