Նիկոլ Փաշինյանը փորձում է լարել իրավիճակը բոլոր հնարավոր տարբերակներով․ Արա Վարդանյան
Հանրապետության վարչապետը, այսինքն այդ պաշտոնը զբաղեցնող անձը մի քանի օր առաջ խոսում էր ինքնիրավչության մասին եւ որեւէ զարմանալու բան չկա, որ որոշ մարդիկ սկսել են հետեւել վարչապետի հորդորներին եւ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել երեկ Գավառում եւ այսօր Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ, դա ուղղակի հասարակության արձագանքն է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է լարել իրավիճակը բոլոր հնարավոր տարբերակներով։
«Նա գիտակցում է, որ հանրությունը արդեն իսկ դժգոհ է իր կառավարումից։ Տնտեսակսն առումով երկիրը գտնվում է բավականին բարդ իրավիճակում եւ փոխանակ կառավարությունը եւ իշխանությունը մի կողմ դնեն բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ զբաղվեն երկրի առաջադիմումով, զբաղված են անհատական հարցերի լուծմամբ»։
Հայաստանում, քաղաքագտի համոզմամբ, այսօր կա մեկ գերխնդիր։
«Դա Արցախի հարցն է։ Ամենասկզբից էլ պարզ էր, որ այս իշխանությունը բերվել է երկու նպատակով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը եւ Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծումը; Եվ, ինչպես մենք այս վերջին մեկ ամսում ականատես ենք լինում, երկու խնդրում էլ այս իշխանությունն առաջընթաց ունի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պատմականորեն ամենավատ մակարդակի վրա են եւ արդեն իսկ մենք բոլորս ականատեսն ենք նրան, որ Արցախյան հարցով սեղանի վրա բանակցվում է փուլային տարբերակը, որը ես համարում եմ կործանարար Արցախի համար»։ Արա Վարդանյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար