Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ոստիկանապետն առնվազն պետք է հրաժարական տա, պետք է հասկանանք, որ արդեն պետություն ենք կորցնում. Լուսինե Սահակյան

Քրեական գործերով փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ Գավառում տեղի ունեցած իրադարձությունները խայտառակություն են մեր պետության համար, և նման իրավիճակում երկրի ոստիկանապետն առնվազն պետք է հրաժարական տար։ Լուսինե Սահակյանի հետ NEWS.am–ը զրուցել է երեկ հանրապետությունը ցնցած սպանությունների, դրան հաջորդած միջադեպերի, ոստիկանության դրսևորած վարքագծի, երկրի քրեածին իրավիճակի և այլ հարցերի շուրջ։

Տիկին Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձությունները, արդյոք տեղի՞ն են իրավիճակի հսկողության մասով ոստիկանության արդարացումները։

Ոստիկանության այն արդարացումները, թե ոստիկանապետը հիվանդանոցում տեղի ունեցած հարձակման պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում, այլ ոչ թե հիվանդանոցում, ամենևին էլ հետաքրքիր չեն։ Ամոթ է անգամ քննարկելը՝ ոստիկանապետը դեպքի վայրից 300 մ այս կողմ է եղել, թե ոչ. պետությունը՝ ի դեմս ոստիկանության, նման պատճառաբանություններ չպետք է ներկայացնի։ Փաստն այն է, որ անձինք գտնվել են ոստիկանության հսկողության ներքո, պահպանվող տարածքում և այդ պայմաններում մարդկանց նկատմամբ հարձակում է եղել, միայն դա բավական է արձանագրելու, որ կատարվածի համար ոստիկանությունը պատասխանատու է։ Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ոստիկաններն ասեին, որ այո, կատարվածն իրենց անփությւթյան կամ թերացման պատճառն է, քան այն պարզաբանումները, որ հնչեցնում են։ Փոխարենն ընդունելու իրենց սխալը, ոստիկանությունը փորձում է փրկել ոստիկանապետի դեմքը։ Ես կարծում եմ, որ եթե մենք իրավական պետությունում ենք ապրում, այս իրավիճակում առնվազն ոստիկանապետը պետք է հրաժարական տար։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ զինված անձինք Գավառի հիվանդանոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով են կարողացել մուտք գործել հիվանդանոց։

Սա նշանակում է, որ ապաշնորհ ոստիկանություն ունենք. ոստիկանները զինված կանգնած են, իսկ անձինք կարողանում են ոչ միայն մուտք գործել նրանց հսկողության տարածք, այլևպարանոցներ կտրեն, դուրս գան, սա խայտառակություն է։ Ուրեմն պետք է ճիշտ հաշվարկեին իրենց ուժերը, և եթե ոստիկանությունն իր ուժերը ճիշտ չի հաշվարկել, ուրեմն դա իր սխալն է։ Ոստիկանությունը Գավառում ցուցաբերած անգործությունը թաքցնելու համար հիմա էլ սկսել է անմեղ անձանց ապօրինի բերման ենթարկել, պառկեցնել գետնին, ձերբակալել, ոստիկանությունն արդեն մոռացել է, թե որն է իր իրական գործառույթը։ Ասել է թե, հիմա էլ Գավառում ոստիկանական բեսպրեդել է տիրում։ Եթե կան կոնկրետ անձինք, կասկածյալներ, թող բարի լինեն նրանց հետևից գնալ, ոչ թե համատարած անձանց բերման ենթարկեն։ Ստացվում է, որ ոստիկանության մոտ անգործությունից և ապօրինությունից բացի ոչ մի բան չի ստացվում։

Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ ոստիկանապետ Արման Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին։

Դա փաստ է, ոստիկանությունը պրոֆեսիոնալ չի գործել ոչ գիշերը և ոչ էլ այսօր, արդյունքում խախտվել են բազմաթիվ անձանց իրավունքներ, խախտվել է մարդկանց կյանքի իրավունքը, մարդիկ պահպանվող տարածում պաշտպանված չեն եղել։

Կարելի՞ է արձանագրել, որ վերջին երկու տարում իրավապահ համակարգին այդպես էլ չհաջողվեց կոտրել «կրիմինալի մեջքը» ո՛չ ասֆալտին փռելու օպերացիաներիի շրջանակներում, և ո՛չ էլ իրավական հարթությունում՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում։

Իրականում այս իշխանությունները հանցավորության դեմ պայքարելու նպատակ չեն էլ դրել, իրենք պարզապես կատարել են ապօրինի գործողություններ՝ մարդկանց ասֆալտին փռելով, անմեղ անձանց բերման ենթարկելով, հինգ տարեկան երեխային վախեցնելով, ապօրինի մարդկանց տներ մուտք գործելով ու ջարդուփշուր անելով. իրենք այլ նպատակ չունեն։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որ որոշ պաշտոնատար անձինք հովանավորում են քրեական տարրերին, գրվեց այն մասին, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ստեղծում է կրիմինալ խմբավորումներ, ինչին այդպես էլ չարձագանքեցին, իսկ երկրի քրեածին իրավիճակն ամեն ինչի մասին խոսում է։ Բազմաթիվ անձինք, որոնք հանցագործություններ են կատարում, այսօր անպատիժ են, ինչը նշանակում է, որ ոստիկանության նպատակը հանցավորության դեմ պայքարը չէ, դա ուղղակի իմիտացիա է, իրականում հասարակությանը զբաղեցնում են տեսարաներով, իսկ մարդկանց տեսարաններով ապահովելու գործառույթը տրվել է ոստիկանությանը, նրանք են ներկայացումներով ապահովում հանրությանը։ Գավառի վերջին դեպքերը և երկրում հանցագործությունների թվի աճն էլ դրա վառ վկայությունն է։

Համամի՞տ եք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն պնդմանը, որ ոստիկանությունը որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։

Ամբողջությամբ համամիտ եմ, մենք պարզապես պետք է շատ լուրջ մտածենք, հանրությունը պետք է ի վերջո հասկանա, թե ինչ իրավիճակում ենք գտնվում, պետք է հասկանանք, որ մենք արդեն պետություն ենք կորցնում։