Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

ԼՂ հարցի փուլային սցենարը կհանգենցնի արյունահեղության, իսկ ՀՀ ԱԳՆ-ն, ԱԽՔ-ն հենվում են թույլ պատրաստված մարդկանց գիտելիքների վրա. Նորատ Տեր-Գրիգորյանց

 

Ղարաբաղյան հարցի փուլային լուծումը պետք է վերացնել ԵԱՀԿ-ի ծրագրերից, պարզ է, որ դա իրենից օգնություն է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությանը՝ անկախ Արցախի զավթման գործում։ Եթե իրականացնեն փուլային որոշումը, ապա Արցախի զինված ուժերի մեջքին կհարվածեն փախստականների անվան տակ հատուկ պատրաստված մարտիկները, որոնք դժվար թե այստեղ վերադառնան հիմա, նրանք հայտնի աղբյուրներից զինված պայքար տանելու միջոցներ ձեռք կբերեն և հայերի արդեն ազատագրած տարածքների վրա կսկսվի արյունահեղություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադռանալով ՌԴ արտագործանախար Լավրովի հայտարարությանը՝ ղարաբաղյան հարցը փուլային տարբերակով լուծելու մասին:

«Միևնույն ժամանակ այս դեպքում անհրաժեշտ կլինի Ղարաբաղի զորքերն առաջնագծից բերել թիկունք` ընդդեմ «փուլային մարտիկների», և տեղի կունենա «Կուլիկովյան ճակատամարտ», լիարժեք ոչնչացում, մասշտաբային գլխատումներ՝ երկու կողմերից էլ, իսկ ինչպես են դրան սովորել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության օրինակով, թուրքերից և քրդերից: Այդ իսկ պատճառով պետք է խաչակնքվել, քանի դեռ այս փուլային քաղաքականությունը դժբախտություն չի բերել Արցախի հայերին, ինչպես նաև բոլոր կողմերի մարտիկներին: Փուլային ծրագրի սցենարով քայլերը կլինեն շատ վտանգավոր, վնասակար, խորամանկ՝ ի վնաս հայերի և հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի»,-մանրամասնել է գեներալ-լետնենանտը՝ գրավոր տրված պատասխանում:

Նորատ Տեր-Գրիգորյանցը նշում է, որ փուլային տարեբարկի ծայրահեղ վտանգների մասին բարձարձայնել է նաև նախկինում:

«Այս մասին ես ասել եմ ու քննադատել եմ ՀՀ նախկին արտգործնախարար Նալբանդյանին, որը նույնպես առաջ էր տանում այս քաղաքականությունը: Քննադատել եմ նաև անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին: Եվ միայն Սերժ Սարգսյանի ամրության, ինչպես նաև Սփյուռքի հայերի պահանջների, Ղարաբաղի և Հայաստանի խելամիտ քաղաքական գործիչների առաջարկների ու ընդհանուր ջանքերի միջոցով չեզոքացրինք այդ վտանգավոր նախաձեռնությունն ու նոր փորձանքը: Իսկ այսօր անտեսվում են անգամ երկրի անվտանգության և ոլորտում շատ գրագետ, բանակային պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի առաջարկությունները: Անտեսվում է նաև նրա ստեղծած ինստիտուտը, որը պատրաստել է գրագետ մարդկանց այդ ոլորտում: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն՝ ներառյալ երկրի անվտանգության խորհուրդը, հենվում են թույլ պատրաստված մարդկանց գիտելիքների ու խորհուրդների վրա, որոնք չգիտեն ռազմական գիտությունը, երկրի պատմությունն ու ղարաբաղյան հարցը: Դա շատ վտանգավոր ու վնասակար է Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի համար»,-մանրամասնում է նա:

Գեներալ լեյտնենանտի կարծիքով ՝ ժամանակն է արդեն, որ ՄԱԿ-ի ղեկավարները, ԵԱՀԿ-ի կազմում գտնվող ղեկավարները հասկանան իրողությունը և ճանաչեն Ղարաբաղի անկախությունը:

«Պետք է պատժել ագրեսորներին և տարածաշրջանում խաղաղությունը խաթարողներին, որոնք այդքան վիշտ են բերել տարածաշրջանի ժողովուրդներին: Կրկնում եմ, ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես ճանաչվել է Աբխազիան, Հարավային Օսիան, Կոսովոն, Ղրիմը... և դադարեցնել երկակի չափանիշներով առաջնորդվելը Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների հետ հարաբերությունները չփչացնելու վախից»,- նշում է նա:

Ռազմական գործիչը նաև նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարություններ կատարելիս կոնկերտ առաջարկություններ ներկայացնի:

«Միգուցե Հայաստանի վարչապետը նաև ծրագիր ներկայացներ, կողմերի գործողությունների ալգորիթմ, թե ինչպես պետք է անել, որ կովկասյան տարածաշրջանի բոլոր կողմերը գոհ լինեն»,-ընդգծում է Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Գեներալ-Լեյնտենանտը նաև առաջարկություններ է ներկայցնում իրավիճակը թուլացնելուն միտված:

«Առաջին՝ հայ բնակչությանը վերադարձնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շահումյանի շրջանը: Երկրորդ՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշումից հետո վերադարձնել 7 շրջանների բնակիչներին, իհարկե նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ: Չէ՞ որ ժողովուրդը փախել է ադրբեջանական կողմի բացած կրակից և գնացել է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հրամանով: Եվ պատերազմի կանոններով՝ այդ տարածքները մնացել են Ղարաբաղի բանակի թիկունքում: Եվ նրանք այդ տարածքներն անվտանգության գոտի են սարքել, ինչպես Կյոնիսբերգ-Կալինինգրադում»,-առաջարկում է Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Ըստ նրա՝ նշված քայլերը պետք է անել նաև բոլոր տեսակի բանակցությունները դադարեցնելու և ինչ-որ մեկին մեղադրելու, հայաֆոբիայով և ադրբեջանաֆոբիայով զբաղվելը դադարեցնելու, թաքուն ապրելը, հաջորդ պատերազմների համար զենք գնելու անիմաստ գումարների ծախսերը դադարեցնելու համար: Ըստ նրա՝ ամենալավ տարբերակն այն կլինի, որ ՌԴ-ն ապավավերացնի 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը:

«Չեղարկեք այդ պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության` Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության և ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հետ: Եվ դա արդար կլինի, կտիրի խաղաղություն Կովկասի տարածաշրջանում, արդեն իրապես կամրապնդվի Ռուսաստանի ու Թուրքիայի բարեկամությունը, արդեն առանց խաբկանքների: Իսկ ահա Թուրքիան պետք է ճանաչի երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, թույլ տա հայրենիք վերադառնալ Օսմանյան կայսրության նախկին քաղաքացիների սերունդներին` ապահովելով նրանց անվտանգ կյանքն այնտեղ, պետք է կատարի 1920 թվականի Սևրի պայմանագրի պահանջները, որով 4 վիլայեթներ տրամադրվում էին հայերի ապրելու համար: Այդ ժամանակ Թուրքիային կսկսեն հարգել, ոչ թե նայել նրան՝ որպես ցեղասպան երկրի, ԻՊ-ի ստեղծողի և Սիրիայի քաղաքներ կործանողի, այնտեղի ժողովրդի կործանողի իր և օտար ձեռքերի միջոցով, որը միաժամանակ զուգահեռաբար այդ երկրի նավթն է իրենով անում»,- նշում է գեներալը:

Նորատ Տեր Գիգորյանցի խոսքով՝ ԼՂ հարցի շուրջ իրավիճակը հասկանալու համար պետք է վերլուծել պատմությունը, տիրապետել տարածշրջանային զարգացումներին, հասկանալ դրանց հնարավոր ազադեցությունը Արցախի և ՀՀ-ի վրա:

«Ես խոսում եմ որպես սպա, որպես մարտնչած գեներալ, Աֆղանստանում առաջին ծայրահեղական իսլամիստների դեմ պատերազմի մասնակից: Նշեմ, որ այնտեղ մենք միջազգային պարտք էինք կատարում, ինչպես հիմա ՌԴ-ն նման պարտք է կատարում Սիրիայում, որտեղ, ի դեպ, կռվում են Թուրքիայի զինված ուժերը՝ ընդդեմ Սիրիայի ժողովրդի` համագործակցելով ԻՊ իսլամիստների հետ, այսինքն՝ ահաբեկչական խմբավորումների հետ ընդդեմ Սիրիայի ժողովրդի` նպատակ ունենալով զավթել նավթային տարածքները, ընդլայնել իր տարածքները, հետո էլ զավթել ամբողջ Սիրիան, որը ժամանակին Օսմանյան կայսրության մաս է եղել, այժմ նմանատիպ քաղաքականություն նրանք տանում են իրենց երկրորդ պետության` Ադրբեջանի հետ համատեղ Ղարաբաղի նկատմամբ: Ոչ, սկզբում եղել է Ռուսաստանի նկատմամբ, ցանկանում էին զավթել Ռուսաստանի մի մասը, սկսեցին Չեչնիայից և Ինգուշեթիայից և հասան մինչև Դաղստան, բայց կործանիչ հարված ստացան ռուսական բանակի կողմից, ռուս ժողովուրդը փրկեց չեչեններին, ինգուշներին և դաղստանցիներին այն ժամանակ շատ ագրեսիվ նախկին խորհրդային հանրապետություններ Ադրբեջանից, Վրաստանից, ինչպես նաև Թուրքիայի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անունից այստեղ հայտնված Սաուդյան Արաբիայից, Քաթարից և նրանց հանցավոր խմբերից:

Այդ հանցավոր խմբերից Ռուսաստանն ազատվեց դրանց վերացնելու շնորհիվ: Իսկ հայերը, ինչպես հիմա, այն ժամանակ էլ աջակցում էին Ռուսաստանին: Ռուսաստանի պատճառով այդ ագրեսորների համար հայերը ոսկոր դարձան կոկորդում, նրանք հարավից պաշտպանում էին Ռուսաստանը, իսկ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ուժեր չէին խնայում, նրանց ձեռքերն արյունոտվեցին, երբ վերացնում էին վերը նշված հանրապետությունների բնակիչներին»,-նշեց նա:

Ըստ նրա ՝ Պանթուրքիզմի ծրագրերի իրականցման համար Հայաստանը պիտի ճամփա բացի դեպի կովկաս:

«Հիշենք, թե ինչպես ոչ վաղ անցյալում նախագահ Ալիևն ու նրա շրջապատի քաղաքական գործիչները վստահեցնում էին, որ այնտեղ Ալիևի արձանն են տեղադրել, այդ իսկ պատճառով Դերբենդը նրանցն է և լեզգիների մի քանի գյուղեր էլ արդեն փոխանցվել են Ադրբեջանի կազմ: Իսկ հայերը նորից կանգնեցնում են նրանց և, ինչպես ոսկոր կոկորդում, իրենց և հարավից էլ Ռուսաստանին պաշտպանելով՝ չեն թողնում զավթել հայկական մյուս հողերը` սկսած Ղարաբաղից: Արևմտյան Հայաստանն արդեն զավթել են և այնտեղ տեղավորել են քրդերին՝ այսօրվա իրենց թշնամիներին, որոնք 1915-ին հայերին սպանողներն էին, և չեն թողնում Թուրքիայի տարածքում Քուրդիստան պետություն հիմնել: Այն ժամանակ իզուր քրդերը կատարեցին թուրքերի հրամանները, և Աստված պատժեց նրանց, ախր քրդերի գլխավոր թշնամին հենց Թուրքիան է»,-մանրամասնում է նա:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ալիևը նույնիսկ Վրաստանի մի մասը Թբիլիսիով հանդերձ, համարում է ադրբեջանական տարածք:

«Չչնայած այնտեղ վրացականի հետ համատեղ գործում են նաև Նախիջևանի ուժային կառույցները: Իսկ կրտսեր եղբայրները շնորհակալության փոխարեն օկուպացրել են նաև Մառնեուլին, այդ երկրամասերի սրբավայրերը: Դեռ մի բան էլ իրենց տարածքով օգնեցին երկաթգիծ կառուցել` շրջանցելով Հայաստանն ու Արցախը: Ըստ երևույթին, զորք և զինամթերք տեղափոխելու համար Դերբենդի ուղղությամբ և Իրան: Եվ պատահական չէ, որ այնտեղ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներից հետո իսրայելցի փորձագետներ են աշխատում: Համալրելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից միջոցներով, որոնցով նա հարձակվում է նաև Հայաստանի ու Ղարաբաղի վրա՝ դեռ մի բան էլ ստանալով ռուսական զենքեր, որոնցով վառում են Արցախի խաղաղ բնակիչների տները: Ինչ որ բան այն չէ»,-նշում է նա:

Նորատ Գրիգոյանցը կարծում է, որ հայ ժողովրդին պետք է միավորվել, դառնալ հզոր պետություն հարավային ուղղության վրա, նույնիսկ ներել հարևան երկրների ագրեսորներին ու դավաճաններին, որոնք իրենց զինված ուժերով շրջափակել են Հայաստանն ու Արցախը, Վրաստանի միջոցով էլ փակում են երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:

«Եվ ինչ նպատակով է Վրաստանն այդպես ծառայում Թուրքիային ու Ադրբեջանին: Վրաստանը Թբիլիսիի տարածքով Բաքվից դեպի Ջեյհան գազատարի ճանապարհ է տալիս նրանց, Ադրբեջանի Հանրապետությունն էլ շնորհակալության փոխարեն գրեթե զավթել է Մառնեուլին, մտածում է վրաց ժողովրդի սրբավայրերը զավթելու մասին, իսկ Թուրքիան ընդհանրապես թիրախավորել է Բաթումը և ցանկանում է քշել հայերին Ջավախքից: Ինչ-որ բան այն չէ, պարոնայք Վրաստանի ղեկավարներ: Այն տարիներին վրաց ժողովուրդը հայերի հետ միասին նույնպես կոտորվել է թուրքերի ձեռքով: Իսկ այսօր արդեն խաղաղ ձևով հանձնվում է ամբողջ տարածքը: Եվ աջակցում է թուրքերին Հայաստանի ու Ղարաբաղի կործանման գործում: Ինչ-որ բան այն չեք անում, պարոնայք: Ախր Աստված կտեսնի ու կպատժի»: