Երբ ընդդիմությունը մի բան ասում է, ասում են՝ դուք պոպուլիստ եք․ չի կարելի, մենք այստեղ չենք հավաքվել վիրավորելու համար, վիրավորելու համար տեղ կա, առիթ կա
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զոլյանին, որ մեզ հիշեցրեց՝ ինչի համար ենք հավաքվել, քանի որ այնքան տարբեր բաների մասին խոսվեց, մի պահ մոռացանք: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Մենակ չհասկացա, որ երրորդ համաշխարհային պատերազմ, ես ինչքան գիտեմ, չի եղել, կամ էլ ես այնքան երկար ժամանակ քնած եմ եղել, որ եղել է և ես տեղյակ չեմ»,-ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ Ազգային ժողովի երեկվա միջադեպին, և նշեց, որ բավականին մեղադրանքներ են հնչել դրա վերաբերյալ:
«Եկեք այդ գործելաոճը թողնենք անցյալում, որ երբ ընդդիմությունը մի բան ասում է, ասում են՝ դուք պոպուլիստ եք, չի կարելի: Այսինքն դա նշանակում է, որ ընդդիմությունը կարծիք հայտնելու իրավունք չունի, կամ էլ եթե ունի, դա միայն պոպուլիզմի համար է արվում: Այդ նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք առանձին նախագծեր որակել դեմագոգիա, ամբոխավարություն, բայց այդպես չի կարելի: Մենք այստեղ չենք հավաքվել վիրավորելու համար, վիրավորելու համար տեղ կա, առիթ կա»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ երբ ընդդիմությունը պահանջում է իշխանությունից ասել ճշմարտությունը, դրա մեջ ամոթալի բան չկա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար