Գյուղնախարարությունը կվերականգնվի՞
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ տնտեսության մոտ 35 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը, եւ մոտ 600 հազար մարդ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Նախորդ տարեսկզբին Հայաստանի նոր իշխանությունները օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կրճատեցին նախարարությունների թիվը, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը միավորվեց էկոնոմիկայի նախարարության հետ։
Սա ոլորտի բազմաթիվ մասնագետների սուր քննադատության պատճառ դարձավ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունում առավել ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում գյուղատնտեսությանն առավել մեծ ուշադրություն դարձնելու, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկման է դրված գյուղնախարարությունը, որպես առանձին միավոր, վերականգնելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է, ու ոլորտում անհրաժեշտ են կոնկրետ կարգավորումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար