Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունը Զելենսկին հաստատել է Դավոս մեկնելու այցի չեղարկումը Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում Asus-ը դուրս է գալիս սմարթֆոնների շուկայից Ուժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում (տեսանյութ) Ամենահզոր ճառագայթային փոթորիկն է գրանցվել Երկրի վրա Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի, բայց նա մի քանի անգամ «վրիպեց»․ Ջասթին Գեյջի Ռուսաստանը սպասում է, որ ԱՄՆ-ն կատարի իր խոստումը Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը «Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետ

Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԼոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունըԶելենսկին հաստատել է Դավոս մեկնելու այցի չեղարկումըԻնչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևիցՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո ԳարավանինԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունումԷլոն Մասկը հետաքրքրվել է Ryanair-ի արժեքով և ավիաընկերությունը գնելու վերաբերյալ հարցում է արելՉինացի ուսանողը հեծանվավարության դասերը վերածել է հաջողակ բիզնեսիAsus-ը դուրս է գալիս սմարթֆոնների շուկայիցՈւժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում (տեսանյութ)Ամենահզոր ճառագայթային փոթորիկն է գրանցվել Երկրի վրա Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի, բայց նա մի քանի անգամ «վրիպեց»․ Ջասթին ԳեյջիՌուսաստանը սպասում է, որ ԱՄՆ-ն կատարի իր խոստումըՄեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետԼավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասինԿիբերհանցագործությունների զոհ քաղաքացիները՝ ՀՀ քննչական կոմիտեյի դիմացԴպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցիցՀայաստանում կարող է կրկնվել «մոլդովական սցենարը». ՌԴ արտգործնախարարՖիդան և Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզիԵրբ Թրամփը Խաղաղության խորհրդի համաձայնագիր կստորագրի․ BloombergՊակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան տուժածներՀՀ ԱԺ նախագահը և Նիկոլ Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. ՌԴ արտգործնախարարՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին․ ԼավրովԱրփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներինԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. ՔԿՔննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտպանեք Ձեր WhatsApp-ի հաշվիվները. ՆԳՆ-ն զգուշացնում էԹրամփն արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարներ է հրապարակելՎահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա ազդող ռիսկային գործոն է. ԱՀԾԻնչու է Իրանը չեղարկել Դավոսի գագաթնաժողովին իր մասնակցության հրավերըՎթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանումԵԱՀԿ-ն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. ԼավրովԹրամփը նշել է, թե ինչպես «կստիպի» Մակրոնին մտնել «Խաղաղության խորհուրդ»Գրանցվել են ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿՀայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում» տեղի չի ունենա. ԱՀԾՇտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկան՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համարԱդրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրներում կայունության մասին. ԱլիևՍպասվում է ձյուն. գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցԷրդողանն Իրանում տեղի ունեցողը «նոր փորձություն» է անվանելԵրևանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել է կրակոց․ կա վիրավորՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գրեթե անհավանական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիանԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ զեկույցՀամայնքային ոստիկաններն ու պարեկները ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալելԱռանց ԱՄՆ աջակցության Ուկրաինան և Եվրամիությունը դատապարտված են ձախողման․ BZ
Հայաստան

Այսօրվա դրությամբ եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել. Վահրամ քահանա Մելիքյան

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտական կապի մեջ է բոլոր թեմակալ առաջնորդների հետ, և այսօրվա դրությամբ եկեղեցականության շրջանում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով, բոլոր եկեղեցականներին տրվել են անհրաժեշտ ցուցումներ ձեռնարկելու կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի չվտանգեն թե իրենց առողջությունը, թե բոլոր այն հավատացյալների, որոնք այցելում են եկեղեցիներ կամ ում հետ շփվում են հովվական ծառայությունների ընթացքում:

«Գիտեք, որ այս շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ և հորդորով եկեղեցիներում արարողությունները կատարվում են դռնփակ, առանց հավատացյալների: Մնացյալ ժամանակ եկեղեցիները բաց են, որպեսզի մարդիկ կարողանան անհրաժեշտության դեպքում այցելել եկեղեցի և իրենց աղոթքը կատարել: Այդ դեպքում ևս հոգևորականներին թելադրված է, որպեսզի հետևեն, որ եկեղեցի այցելողներն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանեն»,-ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Եկեղեցականների կողմից կատարվում են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ, մի շարք եկեղեցիներ ամբողջությամբ մաքրվել են անհրաժեշտ նյութերով: Ինչ վերաբերում է կարիքավոր ընտանիքների համար նախատեսված սոցիալական աջակցությանը, որը տրամադրվում է թեմերի կամ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից, ապա Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ այդ օժանդակության բաշխումը կազմակերպվում է այնպես, որ մարդկային կուտակում չառաջանա, այդպիսով չվտանգվի որևէ մեկի առողջությունը:


«Այնպես որ, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի եկեղեցին իր օժանդակությունը բերի մեր ժողովրդին իր կարիքի մեջ, բայց միևնույն ժամանակ պահպանի անհրաժեշտ բոլոր միջոցները, որ որևէ մեկին այս վարակը չփոխանցվի, առողջության վատթարացման առիթ չդառնա: Մենք լավատես ենք, որ համատեղ ջանքերով բոլորս միասին պիտի կարողանանք հաղթահարել այս համավարակի փորձությունը ևս, ինչը մեզ պետք է մղի մեր կյանքում շատ արժեքներ ավելի ճիշտ գնահատելուն, մի շարք երևույթների ճիշտ վերաբերելուն և ապագային էլ տարբեր հայացքով նայելուն: Իսկապես, այս համավարակը առիթ դարձավ թե արժեքների, թե երևույթների վերագնահատման»,- ասաց նա:

Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, որքան էլ ստեղծված իրավիճակը շարունակում է անցանկալի ազդեցություն ունենալ, միևնույն ժամանակ պիտի նկատել, որ այն շատ կարևոր փորձառություն էր՝ հասկանալու, թե ինչպես ենք վերաբերում մեր կյանքին, ինչպես ենք բաշխում մեզ հատկացված ժամանակը և յուրաքանաչյուրս ինչպիսի առաքելություն ենք իրականացնելու երկրային այս ժամանակամիջոցում:

«Արդյոք մենք այն ճիշտ ենք օգտագործում ի բարօրություն մեր ժողովրդի, մեր հայրենիքի և համայն մարդկության: Այս իմաստով կարծում եմ, որ բոլորը մտածելու շատ բան ունեն: Յուրաքնաչյուրը պետք է իր համար տա որոշակի հարցերի պատասխաններ այս ժամանակամիջոցում: Սա լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք այս փորձությունը հաղթահարել նորանոր պատասխաններով և մեր կյանքի նոր տեսլականով, որը հիմնված կլինի ճշմարիտ արժեքների վրա»,-հավելեց նա:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: