Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երեւանի ավագանին լուծարեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց լուծարել լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը: Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Մինչ նա կմոտենար ամբիոնին, քաղաքապետ Հայկ Մարությանը կատակով ասաց. «Հիմա պարոն Բաբինյանը ամենավտանգավոր մարդկանցից մեկն է»:

Նշենք, որ համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Երեւան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց 7-րդ նրբանցք, գրանցման համար՝ 28214001714):

2. Երեւանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։

3. Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում ավարտել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը եւ 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը»:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Երեւանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող ֆինանսավորումն է, քանի որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը եւ շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում: Ընկերության կողմից վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվում:

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 3176-Ա հրամանով ստեղծված՝ 2020 թվականին բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի 28.11.2019թ. հ.2.2 որոշման՝ Երեւանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020 թվականի պետական պատվերի տեղադրման հայտը մերժվել է՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի հ.49-Ն հրամանով հաստատված բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6-րդ հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը, այն է՝ հանձնաժողովի կարծիքով բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը եւ դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաեւ նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը:

Հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող արտահիվանդանոցային գործունեության հիմնական ուղղությունները՝ Երեւանի քաղաքապետի 02.01.2020թ. հ.01/10-7 գրությամբ դիմել ենք առողջապահության նախարարին՝ ընկերությանը արտահիվանդանոցային ծառայության գծով պետական պատվեր տրամադրելու առաջարկությամբ՝ մինչեւ Երեւան քաղաքի ավագանու կողմից ընկերության հետագա գործունեության հարցի կարգավորումը: Համաձայն առողջապահության նախարարի 25.02.2020թ. հ.ԼՔ/ՊԳ/3373-20 գրության՝ առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ առողջապահության նախարարությունը Երեւան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացրել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների եւ նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ:

Ընկերության բժշկական անձնակազմի եւ վարչատնտեսական անձնակազմի որոշ աշխատակիցների հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը:

Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ, որոնց հունվար եւ փետրվար ամիսների աշխատավարձը վճարվել է ընկերության ազատ դրամական միջոցների հաշվին:

Հաշվի առնելով, որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը եւ շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում եւ բնակչությանը մատուցվում է բացառապես անվճար հիմունքներով, ուստի առանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարման շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման ընկերության հետագա գործունեությունը անիրատեսական է եւ ոչ նպատակահարմար: