«Երեւանի ավտոբուս» ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 275 մլն դրամով
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում հաստատեց «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 27 500 հատ բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 10.000 դրամ անվանական արժեքով) տեղաբաշխման արդյունքները:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 42-րդ հոդվածով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով. Երեւան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 275.000.000 դրամով ավելացնելու նպատակով լրացուցիչ 27.500 (քսանյոթ հազար հինգ հարյուր) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 10.000 դրամ անվանական արժեքով) տեղաբաշխման արդյունքները:
2. «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1.488.340.000 (մեկ միլիարդ չորս հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) դրամ, որը կազմում է 148.834 (հարյուր քառասունութ հազար ութ հարյուր երեսունչորս) հատ 10.000 դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի»:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ««Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները եւ կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով՝ Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները հաստատում է Երեւանի ավագանին։
Երեւանի բյուջեից 2019թթ. «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվել է 275.0 մլն. դրամ՝ որպես կանոնադրական կապիտալի ներդրում: Հատկացված գումարի չափով կանոնադրական կապիտալի ավելացումը բխում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար