Տիգրան Սարգսյանի ձեռքով կազմակերպվեց իմ գույքերը վերցնելու օպերացիան. ռուսաստանաբնակ գործարար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Մարկոսը, որը բազմիցս հայտարարել է, որ նախկին իշխանության օրոք իրեն կեղեքել են, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: Նա ասել է, որ «Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ նախորդ իշխանության ձեռքին գործիք էր դարձել և կազմակերպեց իմ գույքերը վերցնելու օպերացիան: Աղաղակող փաստեր կան…
Կենտրոնական բանկը բացի գրավոր խոստանալուց, ուրիշ քայլ չձեռնարկեց և 6 մլն. դոլարի կորցրած իրավունքը չփորձեց վերականգնել: Ես էլ բնականաբար հրաժարվեցի 5,6 մլն. դոլարը փոխանցել: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լկտիաբար դիմեց դատարան ու դատարանը ակհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց այդ գումարն ինձանից բռնագանձելու մասին»:
Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործարարի հայտարարությունների մասով հարուցված է քրեական գործ եւ քննություն է ընթանում: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար