Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հստակ չէ, անորոշ է. Արա Պապյան

 «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը բառախաղ են արել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հայաստանցի նախարարը պնդում է, թե չկա փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են, տարրեր, սկզբունքներ են քննարկել:

«Բայց այստեղ բառախաղ կա: Անգամ տարրերն ու սկզբունքները, միևնույն է, քննարկվում են գրավոր ձևով: Այսինքն՝ բանավոր որևէ քննարկում չի լինում, նախագիծը դրվում է սեղանին, քննարկվում է, հետո այդ տեքստի մեջ փոփոխություններ են մտցվում և նորից գրավոր տեսքով պահպանվում է: Երբեմն դա պարաֆիկացվում է, նախաստորագրվում է, կողմերը ասում են, որ սա է վերջնական տարբերակը»,- ասաց նա:

Այստեղ, ըստ Արա Պապյանի, խնդիրն այն է, թե փաստաթուղթ ասելով՝ մենք ինչ ենք հասկանում: «Հայաստանի ներկայիս իշխանությունների ընկալմամբ՝ փաստաթուղթն այն է, ինչը համաձայնեցված է և ստորագրված: Իհարկե, որպես այդպիսին փաստաթուղթ չկա, բայց Լավրովն էլ բառացի ասում է՝ 2019թ. ապրիլին կողմերին «պրոեկտ» է բաժանվել, որի շուրջ քննարկումներ են գնում: Իսկ պրոեկտ ասելով՝ մենք ֆիզիկական ինչ-որ բան ենք պատկերացնում»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ այնուամենայնիվ բանակցություններ ընթացում են, Արա Պապյանը պատասխանեց, ՄԱԿ-ի տերմինների վերաբերյալ ձեռնարկում «կոնսուլտացիաները» համարվում են բանակցությունների ենթատեսակ: «Եթե հիմա ասում են՝ բանակցություն չէ, այլ՝ կոնսուլտացիա, մենքն էլ պետք է ասենք, որ կոնսուլտացիան բանակցությունների ենթատեսակն է»,- ասաց նա:

Բայց այստեղ, ըստ Արա Պապյանի, կարևորը դա չէ: «Ինձ համար կարևորը և անընդունելին այն է, որ մշտապես՝ սկսած Բիշքեքից, վերջացրած Մադրիդյան, Կազանյան սկզբունքներով մշտապես քննարկվել է, փոխադարձ համաձայնության է եկել այն սկզբունքը, որ տարածքներ՝ ինչ-որ բանի դիմաց, երբեմն դա եղել է կարգավիճակի, երբեմն՝ անվտանգության, հիմա էլ փորձ է արվում ներկայացնելու, որ դա արվելու է սահմանների ապաշրջափակման դիմաց: Ինձ համար դրանք բոլորն էլ անընդունելի են, որովհետև անգամ այդ անվտանգության գոտու մասնակի հանձնումը բերելու է ամբողջ համակարգի փլուզման և հնարավոր չի լինելու, անգամ ինքնորոշման իրավունքով, Ղարաբաղը պահել: Զուտ ֆիզիկական պաշտպանության խնդիր է առաջ գալու»,- ասաց նա:

Իսկ այս ամենի սխալը, ըստ նրա, այն պատճառով է, որ մենք որպես հիմնական սկզբունք ընդունում ենք ինքնորոշմանը: «Իսկ դա նշանակում է, որ մեր հայկական իրավատիրությունը կարող է տարածվել ԼՂԻՄ-ի շրջակայքի վրա: Դրա համար էլ Լավրովն ասում է՝ Ձեզ անվտանգության երաշխավորություն է պետք, մենք դրա այլընտրանքն ենք առաջարկում»,- ասաց նա:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե միակողմանի զիջումներ չեն անի՝ Արա Պապյանը ասաց, որ այո՛, չեն անի, բայց խնդիր է այն, թե այդ փոխզիջումն ինչ դրսևորում է ունենալու:

Դիտարկանը, թե ինչ է կարծում, ինչով է պայմանավորված Ադրբեջանի «լուռ համաձայնությունը» Լավրովի հայտարարությանը, եթե ժամանակին իրենք հրաժարվեցին Կազանյան փաստաթղթից, Արա Պապյանը պատասխանեց, որ այս նոր առաջարկվածի մեջ ինքն ավելի մեծ վտանգներ է տեսնում, քան Կազանյան փաստաթղթում էր:

«Եթե Կազանյանի մեջ, այդուհանդերձ, ի սկզբանե, թեկուզև խոստման տեսքով խոսք էր գնում հետաձգված կամաարտահայտման իրավունքի մասին և կար հստակ ամրագրված միջանկյալ կարգավիճակ, հիմա դրանց մասին չեն խոսում: Մենք չգիտենք, թե ինչի մասին են խոսում: Բանավոր չի բարձրաձայնվում, թե կարգավիճակ կա, թե՝ ոչ, կամ էլ այդ կամաարտահայտման իրավունքը ինչ ժամկետներում կարող է լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ իրենք ամենաթափանցիկն են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը հասարակությանը ներկայացնելու առումով՝ Արա Պապյանը նշեց, որ դիվանագիտությունը թափանցիկ լինել չի կարող: «Այն, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ թափանցիկ են, իմ կարծիքով, իր՝ դիվանագիտության մեջ անփորձությունից էր: Նրան թվում էր, որ կարող է թափանցիկ լինել, բայց դա ոչ մի պարագայում հնարավոր չէ անել: Այլ բան է, որ համաձայնություն լիներ: Այդ դեպքում հայկական կողմն իրավունք չունի, առանց ժողովրդի համաձայնության որևէ քայլ անել»,- ասաց նա՝ նշելով, որ հարցն էլ պետք է դրվի հանրաքվեի և վերջնական որոշումը կայացվի՝ ստանալով «արցախաբնակ և հայաստանաբնակ մեր քաղաքացիների համաձայնությունը:

Նա նաև նշեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցանկությունն էլ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, իր համոզմամբ, հնարավոր չէ իրականացնել, որովհետև նման բան իրականություն դարձնելու համար բոլոր կողմերի համաձայնությունն է պետք, իսկ Ադրբեջանը երբևէ այդ համաձայնությունը չի տա:

«Սխալ ենք անում նաև ասելով, որ Արցախը պետք է «վերադառնա» բանակցություններին: Իսկ Արցախը ե՞րբ է մասնակցել բանակցություններին: Արցախը եղել է Բիշքեքի զինադադարի պայմանագրի կողմ, որովհետև կռվող կողմ է եղել: Բայց դա համաձայնագիր չէ, զինադադարը կնքում են մինչև իսկ զորահրամանատարները: Զինադադարի պայմանագիրն այլ բան է, խաղաղության բանակցություններն այլ բան են: Արցախը երբեք որպես կողմ, որպես ինքնուրույն միավոր, խաղաղության պայմանագրի բանակցություններին չի մասնակցել,- ասաց նա՝ նշելով, որ ժամանակին այդ բանակցություններին մասնակցել են Արցախի օրինավոր իշխանությունները և այլ ներկայացուցիչները, ինչպիսին՝ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչն էր,- երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանում ակտիվացրեցին այդ համայնքը, և ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանները սկսեցին հանդիպել նաև այդ կառույցի հետ, որովհետև եթե պետք է Արցախը մասնակցի բանակցություններին, նրանք էլ պետք է մասնակցեն»:

Պատասխանելով հարցին, թե իր տպավորությամբ ՀՀ իշխանություններն ունեն հստակ պլան՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման, Արա Պապյանը համաձայնեց, որ կարևորվում են ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը, բայց չեն հստակեցվում, թե դրանց տակ ինչ են հասկանոմ:

«Երբ ասում են՝ անվտանգություն, չի նշանակում, որ մենք անպայմանորեն պահում ենք հողերը: Երբ խոսում ենք կարգավիճակի մասին, նորից ոչինչ չասող է, պետք է ասվի, օրինակ՝ կարգավիճակ ոչ պակաս, քան հիմա է, կամ՝ կարգավիճակ, որը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն: Նույնն էլ վերաբերում է ինքորոշման բառին. ի՞նչ ենք հասկանում՝ դա ասելով: Սրանք բառեր են, ասվում են, վատ բառեր չեն, բայց պետք է հստակեցվի: Հստակություն չկա: Նիկոլ Փաշինյանի՝ անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո ունեցած ելույթում ասվում էր, որ սպասում են երեք սկզբունքների և վեց տարրերի հստակեցմանը, պարզեցմանը, իսկ դա Մադրիդյան փաստաթղթի մեջ է: Անորոշություն կա: Իսկ դրան երբ գումարում ենք այն, որ որոշումն ընդունելի պետք է լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, լուծումն անհնար է դառնում: Անգամ չկա որոշում, որն ընդունելի կլինի Արցախում և Հայաստանում բոլորի կողմից»,- ասաց նա: