ԵՄ դեսպանը վիրտուալ այց է կատարել Ոստիկանության ղեկավար Արման Սարգսյանին
Եվրոպական միությունը աջակցում է ժամանակակից և քաղաքացիակենտրոն ոստիկանության ծառայության ստեղծմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԵՄ գրասենյակը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մարտահրավերներով հագեցած այս ժամանակաշրջանում՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Ոստիկանության կողմից ներդրված ջանքերը, որոնց շնորհիվ անցյալ շաբաթ հաստատվել է Ոստիկանության ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների Գործողությունների ծրագիրը և պատրաստ է համախմբել ուժերը դրանց վաղ իրականացման ուղղությամբ։
Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վիրտուալ քաղաքավարության այց է կատարել Ոստիկանության ղեկավար Արման Սարգսյանին, որի ընթացքում դեսպանը շնորհավորել է նրան և քննարկել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության մանրամասները՝ վերահաստատելով ընթացող բարեփուխումների աջակցությունը խորացնելու ուղղությամբ ԵՄ հանձնառությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար