Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վերադարձ բնականոն աշխատանքի. Ucom տնօրենների խորհրդի հայտարարությունն ուղղված ընկերության աշխատակիցներին

Հայաստանի կապի եւ հեռահաղորդակցության Ucom ընկերության տնօրենների խորհուրդը, ընկերության ներսում ստեղվծած իրավիճակի հանգուցալուծման եւ բիզնես շարունակականության ապահովման նպատակով, աշխատակիցներին նամակ է ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն, որ ձեր պատասխանատու քայլերով ապահովում եք ընկերության անխափան գործունեությունը։ Այսօր, երբ պանդեմիայով պայմանավորված աշխատանքն ու ուսուցումն իրականացվում են հեռավար տարբերակով, մեր հանձնառությունը բաժանորդների կապի եւ հասանելության ապահովումն է՝ կյանքի բնականոն ընթացքը շարունակելու համար։

Մենք հասկանում ենք, որ վերջին շաբաթների անորոշությունն ու անհանգստությունը դժվարին կացության մեջ է դրել ձեզ։ Գիտակցում ենք, որ ձեզանից շատերը կանգնած են եղել երկընտրանքի առաջ եւ թիմային ոգու պահպանման համար քայլեր են կատարել։ Բարձր ենք գնահատում նաեւ բոլոր այն մարդկանց ռացիոնալ մոտեցումն ու չեզոքությունը, որոնք չեն ներգրավվել բաժնետիրական վեճերի մեջ։ Որպես իրավիճակի հանգուցալուծում կարեւոր ենք համարում ընդգծել, ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում։

Այսօր միակ օրակարգը թիմի վերամիավորումն է մեկ նպատակի շուրջ՝ որպես հայկական տելեկոմ օպերատոր լավագույնս մատուցել ծառայությունները մեր բաժանորդներին։ Այդ առիթով «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հանձնառությունը ընկերության աշխատակիցների համար հետեւյալն է.

Քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց տեղեկացված ենք, որ բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքային պարտավորությունների կատարումը, կաշկանդված են այս հանգամանքից, տեղեկացնում ենք, որ ինչպես դուք ավելի վաղ տեղեկացվել եք, դիմումի հետկանչի հնարավորություն ունեք նշված ժամկետներում։ Մենք հասկանում եւ հարգում ենք կատարած քայլերը, բայց կարեւորում ենք, որ որոշումները կայացվեն իրավիճակի ռացիոնալ վերլուծությամբ։

Տեղեկացված ենք, որ տարբեր աղբյուրներով ձեզ փոխանցվել են Ընկերությունում աշխատատեղերի կայունությունն ու երկարաժամկետությունը կասկածի տակ դնող դատողությունները։ Պաշտոնապես հայտարարում ենք ու փաստում, որ ընկերությունը կայուն է, շարունակական եւ կրճատումներ չեն նախատեսվում։

Գիտակցում ենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դուք կարող եք անհանգստություն ունենալ աշխատավարձերի ստացման վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործըթնացների շարունակականությունն ապահովված լինի։ Նորանշանակ գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանի գլխավորությամբ այս հարցը կարգավորվել է եւ ձեզ լրացուցիչ կծանուցվի։

Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը եւս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ եւ, բնականաբար, նախաձեռնող լինել։

Թեեւ վերջին տարիներին տնօրենների խորհրդի գործունեությունը միջնորդավորված է ներկայացվել աշխատակիցներին, կարեւոր ենք համարում անմիջական կապի եւ թափանցիկության վերականգնումը՝ ի բարօրություն ընկերության։ Ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է [email protected] էլ-հասցեն, որի միջոցով դուք ուղիղ ու անմիջապես կտեղեկանաք ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին։

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ մեզ մեծ բարձունքներ ու հպարտության պահեր են սպասվում, իսկ մինչ այդ, կարգավորման համար նախատեսում ենք նոր հնարավորություններ եւ ներդրումներ ներգրավել»։